Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Փաշինյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի, նրան հեռացնել հնարավոր է միայն փողոցով․ Վազգեն Մանուկյան

Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է, Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած,նրանք անընդհատ շարունակելու են»,-մանրամասնեց նա։

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ սահմանների վերաբերյալ նախորդ տարի շարժման ժամանակ իր տված գնահատակաները վտանգների առումով մնում են նույնը։ Ըստ նրա՝ Հայաստանը հիմա ճակատագրական իրավիճակում է։

«Այս իրավիճակը, որը տիրում է Հարավային Կովկասում և մեր սահմաններին, կայուն չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»,-ասաց նա։

Նախկին վարչապետը ողջունեց նաև ձևավորված «Ազատագրական շարժումը», իսկ ինչ վերաբերում է միավորվելուն, ապա ասաց․ «Մարդիկ կարողանում են միավորվել, շարժում ստեղծել, երբ որոշակի խնդիր է դրված, կա ծրագիր և հեռանկար է ներկայացվում, թե ինչ պիտի անել, առայժմ դա չկա, բայց ես կարծում եմ՝ կամաց-կամաց կձևավորվի»,-ասաց նա։

Ըստ նրա՝ դեռ նախորդ տարի պետք էր, որ Հայրենիքի փրկության շարժման կոմիտեն շարունակեր իր գործունեությունը, կարելի էր ձևաչափը փոխել, անունը փոխել, առաջնորդներին փոխել, բայց պետք չէր գնալ ընտրությունների։

«Ցավոք սրտի, գնացինք ընտրությունների, ստացանք նոր իրավիճակ, այս իրավիճակը դեռ պետք է մարսվի և պատահական չէ, որ ես երկար ժամանակ չէի խոսում, որովհետև անմիջապես ընտրություններից հետո սկսել մի բան անհնարին է։ Հիմա ժամանակը հասունացել է և միավորում, իհարկե, պետք է, բայց նորից կրկնում եմ՝ պետք է հստակ դնել խնդիրը, ունենալ ծրագիր, թե խնդիրն իրականացնելով՝ ՀՀ-ն ինչ հեռանկար կունենա և պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում կլինի»,-շեշտեց նախկին վարչապետը։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ առանց փողոցի Ազգային ժողովը որևէ հարց լուծել չի կարող։ «ԱԺ-ն կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը, որովհետև լեգիտիմ մարմին է, երբ որ փողոցը բերի դե ֆակտո իշխանության, ԱԺ-ն կարող է ձևակերպել կարևոր գործիք, բայց ԱԺ բանավեճերից մեծ հաշվով օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև այսօր նախատեսված հանդիպմանը և ասաց, թե չի կարծում, որ այն որևէ բան է փոխելու, ինչպես նաև չի կարծում, որ որևէ բան է ստորագրվելու։

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին որևէ բան խոսելն ուղղակի անիմաստ է, դիմացը գտնվում է թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում։ Ու իր հետ խոսում ես սահմանների մասին, նույնիսկ խաղաղ պայմաններում գտնվող պետությունները տասնյակ տարիներով զբաղված են այդ հարցերով։ Կեղծ խնդիր է, եթե ուզում էիք սահմանները ճշտել, մնայիք այն տեղերում՝ Կուբաթլուում, Զանգելանում ու սկսեիք բանակցել, ինչո՞ւ նահանջեցիք ու րոպեն մեկ նահանջում եք»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan