Իզմիրում շարունակվել են Թուրքիայի կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները

Դիտել նաև
Էրդողանը Փաշինյանի հետ զրույցն անվանել է «կառուցողական», իսկ Հայաստանի ընդդիմությանը՝ «արմատական շրջանակներ»
Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերջին սրման հետևում Թուրքիան՞էր կանգնած
Թուրքիան ցանկանում է դառնալ դեպի Եվրոպա գազի գլխավոր մատակարարը՞
UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ Պուտինի անունը ստադիոնում վանկարկելու համար
Թուրքիայի Իզմիր քաղաքում Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան (DİSK) նոյեմբերի 25-ին հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի կոչ անելով կառավարությանը։
Կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ վերջին տնտեսական զարգացումների պատճառով աշխատավորն էլ ավելի է աղքատանալու։
Ակցիայի ընթացքում հնչել են «կառավարության հրաժարական», «համընդհանուր գործադուլ, համընդհանուր դիմադրություն», «Արդարություն և զարգացում» կուսակցություն՝ գերեզման, ժողովուրդ՝ իշխանության» և այլ կարգախոսներ։
«Բավական է արդեն, ցանկանում ենք գոյատևել։ Գործազրկությունը, թանկությունը, գնաճը, կոմունալ ծախսերը կոտրում են մեր մեջքը»,-բողոքել է Մեմիշ Սարըն։