Եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ Արցախի նախագահը՝ Պուտինին

Դիտել նաև
Հայտնի է, թե ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը Սոչիում
Ռուսաստանը Հայաստանին է նվիրել «կապիկի ծաղիկի» թեստերի որոշակի խմբաքանակ
Ի՞նչ է ասել Վ․ Պուտինը ճնշված ժողովուրդների թալանի մասին
«Եթե հարգալից արտահայտվեմ, դա ամենաքիչը մարտահրավեր է»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ լուսանկարում Էրդողանի ներկայության մասին
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, ողբերգական աղետի զոհ դարձած հանքագործների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։