Ասել է թե՝ ավելի լավ չէր, արդյո՞ք, ապրել «նախկին թալանչիների» կողմից «ավերված» այդպիսի երկրում, քան այն «Հայրենիքում», որը խոսքով ժողովրդավար ու շենացող է, իսկ իրականում՝ բռնապետական և օր-օրի հյուծվող

Դիտել նաև
Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է
Պողոսին 400 տոկոսով վարկ տվողը վստահ է, որ մարդիկ իր համար խելագարվում են ու միայն նախկիններն են խանգարում
Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է
Նիկոլն այսօր ստացավ երեկվա իր լկտի հայտարարությունների պատասխանը
Չեռնոգորիայի նախագահին գարաժների մուտքով են կառավարության շենք մտցրել. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
Երանի այն երկրի ապրած ժամանակներին, որը տարիներ շարունակ ղեկավարվելով «թալանչի» իշխանությունների կողմից, կարողանում էր
-«80-ականների զենքով» պահել արյամբ ազատագրված իր պատմական Հայրենիքի հազարավոր քառակուսի կիլոմետրերով տարածքները,
-աշխարհի ու, առավել ևս, պարտված թշնամու հետ խոսել հաղթողի դիրքերից,
-գրեթե վերականգնել 88-ի երկրաշարժի արդյունքում ունեցած աղետի գոտին,
-մութ ու ցուրտ տարիների գյուղերն ու քաղաքները հնարավորության սահմանում դարձնել լուսավոր ու տաքուկ,
-բանակն աստիճանաբար համալրել ժամանակակից զինատեսակներով, այդ թվում՝ հրթիռահրետանային ու հակաօդային սպառազինությամբ և «Իսկանդեր» տիպի օպերատիվ-մարտավարական համակարգով,
-ստեղծել ինժեներական ամրակառույցներով համալրված պաշտպանական բնագծեր,
-ունենալ անկախ ռազմական փորձագետների գնահատմամբ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը,
-և, վերջապես՝ միջազգային հարթակներում, հարկ եղած դեպքում, կարողանալ ներկայացնել սեփական շահերից բխող տեսակետ և լինել լսելի...
Ասել է թե՝ ավելի լավ չէր, արդյո՞ք, ապրել «նախկին թալանչիների» կողմից «ավերված» այդպիսի երկրում, քան այն «Հայրենիքում», որը խոսքով ժողովրդավար ու շենացող է, իսկ իրականում՝ բռնապետական և օր-օրի հյուծվող...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից