Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը․ Տեսանյութ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչիի նստավայրում ընթանում է եռակողմ բանակցությունների նոր փուլը՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։
***
Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։
Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։
«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։
Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։
***
Այս պահին արդեն տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը:
Հանդիպմանն Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը շատ հաջող է զարգանում:
«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը զարգանում է շատ հաջող...»:
Պուտինն իր խոսքում անդրադարձել է նաև Արցախում տիրող իրավիճակին:
«Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Ղարաբաղում ստեղծված իրավիճակում: Ցավոք սրտի, Ղարաբաղում միջադեպերը շարունակվում են, կան զոհեր, բայց հենց դրա համար ենք հավաքվել՝ տեսնելու, թե ինչ է արվել և ինչ է պետք անել», - ասաց Պուտինը։
Ռուսաստանի նախագահը Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասաց նաև, որ պետք է միջոցներ ձեռնարկել՝ բացառելու ողբերգական միջադեպերն Արցախում:
Ինչ վերաբերվում է Ալիևին, նա ասաց, որ «բարձր է գնահատում Պուտինի և ռուս խաղաղապահների դերը Ղարաբաղում՝ խաղաղության պահպանման գործում, և հույս ունի շարունակել այդ աշխատանքը հաջորդ տարի»։
Zham.am