«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն

Փաշինյանը՝ «տվող լինեինք, չէին կրակի» գռեհիկ ձևակերպմամբ, Արցախը հանձնելու սցենարն է կրկնում Սյունիքում. Մաթևոսյան. Տեսանյութ

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ևս մեկ, այս անգամ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Խոսելով այս հանդիպումներից առաջինի օրակարգի մասին՝ Նիկոլ Փաշինյանն օրերս կայացած հեռավար ասուլիսի ժամանակ որոշակի փակագծեր բացեց՝ ընդգծելով, որ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի մինչև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների սկսման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։

Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում է ընդամենը հանձնաժողովի, և ոչ թե՝ երկու երկրների միջև սահմանների ճանաչմանը։

Այսօր էլ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն էր կազմակերպել խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հարցով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, անդրադառնալով այս հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցին, այսպես մեկնաբանեց.

«Նոյեմբերի 9-ին դժոխքը ոչ թե ավարտվել է, այլ նոր-նոր սկսվել է։ Մենք հիմա գետնի վրա պետք է ստանանք սահման։ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի հետ կապված մենք վերջնականապես փաստաթուղթ չունենք և, առհասարակ, աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք միլիմետրի ճշգրտությամբ սահմաններ ունեն գծած։ Հիմա անկախ նրանից, թե Փաշինյանն ինչպիսի՞ փաստաթուղթ է ստորագրելու, դրա նկատմամբ կա խիստ վստահության ճգնաժամ՝ պատերազմից հետո։ Բոլորը մտածում են՝ որտեղ է իրենց գցում Փաշինյանը։ Տրամաբանական է, որ այս ամեն ինչը հակազդեցություն է առաջացրել հասարակության մեջ՝ ձևավորվել է ազատագրական շարժում, և ընթանում են գործընթացներ։ Կա նաև հարցի մյուս կողմը՝ Նիկոլ Փաշինյանն ունի մտավախություն, որ, եթե գնա ինչ-որ գործողությունների, կզրկվի իր իշխանությունից և անվտանգության հետ կապված խնդիրներ կունենա, ուստի հիմա պողպատյա անվտանգության երաշխիքներ է ուզում։ Այն հակառուսական հիստերիան, որը մենք տեսանք Ազգային ժողովում, դրա ապացույցն է. դա շանտաժ էր ռուսական կողմին, թե՝ զսպեք ընդդիմությանը, թե չէ ես ՆԱՏՕ-ին կդիմեմ և այլ գործողությունների կգնամ։ Փաշինյանը «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» տրամաբանությամբ է գործում. չէ՞ որ, երբ ասում էր՝ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, նշանակում էր, որ ՀՀ-ն կվերածվի ընդամենը այս տարածաշրջանում մի տարածքի։ Հիմա նույն տրամաբանությամբ շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ ասելով, որ՝ կամ կտաք իմ անվտանգության երաշխիքները, կամ ես կգնամ արտաքին քաղաքականության փոփոխության»,-ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ ռուսական կողմն այս պարագայում աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև նա է վարչապետը. եթե լիներ այլ մարդ, ապա կաշխատեր այդ այլ մարդու հետ. աշխատում են, բայց շանտաժի չեն ենթարկվում.

«Մենք տեսանք, որ ռուսական կողմը շանտաժի չի ենթարկվում. կրակոցները դադարեցին, տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, ու, եթե Փաշինյանը նախ չէր համաձայնել հանդիպման, հիմա նոյեմբերի 26-ին հանդիպում է ռուսական կողմի միջնորդությամբ»,-ասաց Մաթևոսյանը՝ շեշտելով՝որքան Փաշինյանը գնում է շանտաժի, ամեն անգամ ավելի վատ պայմաններով առաջարկներ է ստանում։

«Այդ շանտաժների արդյունքում էր, որ ստացանք Լաչինի միջնացքի ավելի նեղ տարբերակ, մենք ավելի շատ տարածքներից դուրս եկանք, Շուշին մնաց ադրբեջանցիներին. այսինքն՝ որքան ինքը ձգում է արված առաջարկները, հայկական պետությունն ավելի վատ վիճակում է դնում. Այս մարդիկ, որոնք 2018 թվականին խոսում էին Հայաստանի ինքնիշխանության մասին, ոչ միայն սահմանագծման և սահմանազատման հարցը դրեցին ռոսական կողմի վրա, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ սահմանագծման և սահմանազատման հարցում միջազգային հանրության տոտալ չեզոքությունն արդեն իսկ փաստում է, որ կողմերի միջև արդեն իսկ կան պայմանավորվածություններ այդ հարցերի հետ կապված։

«Փաշինյանը մի քանի անգամ գռեհիկ ձևով ասաց՝ «Որ տվող լինեինք, կտայինք, բա ինչո՞ւ էին կրակում»։ Իրենք հենց այդ տրամաբանությամբ պատերազմով հանձնեցին Արցախը, հիմա նույնն իրականացվում է Հայաստանում, և այդ ամենի պատասխանատու է նշանակվում Ռուսաստանը։ Ինչո՞ւ է մարդկանց թվում, որ կարելի է ասել՝ Շուշին տվեցինք, բայց 25 հազար զորք փրկեցինք, բայց չի կարելի ասել՝ Դավալուն հանձնեցինք, զատո Երևանը փրկեցինք։ Պատերազմը եղավ հայկական կողմի տված խոստումները չկատարելու արդյունքում, հետևաբար ինչո՞ւ Շուշին ու Հադրութը չկատարած պայմանավորվածության արդյունքում կարող են ընկնել, Գորիսն ու Սյունիքը՝ ո՞չ։ Եթե ռուսական կողմը Սյունիքում չլիներ, շատ մեծ հարց է՝ Սյունիքը ՀՀ-ի իշխանության տակ հիմա կլինե՞ր, ու այս ամենը ստեղծել են այս իշխանությունները։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Սյունիքը չի կարող վերածվել Սիրիայի, ուրեմն այդ մարդիկ կապ չունեն իրականության հետ։ Հիմա Հայաստանն ավելի մեծ վտանգի առջև է կանգնած, քան 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, և եթե մեկին թվում է, որ Հադրութն ու Շուշին կարող էին ընկնել, իսկ Գորիսն ու Կապանը՝ ոչ, ապա այդ մարդիկ վտանգավոր են մեր հասարակության համար»,-ասաց Մաթևոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan