ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում դեկտեմբերի 2-3-ը կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման և Անդրկովկասում կայունության հարցերը
Դիտել նաև
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
«ՔՊ-ում վայնասուն է սկսվել ...». Քրիստինե Վարդանյան
Իշխանությունների լռությունը գրգռում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան (տեսանյութ)
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նիստի ժամանակ նախատեսվում է մի շարք հարցեր, որոնք առնչվում են կազմակերպության գործունեության հեռանկարներին և աշխատանքի արդյունքներին՝ ռազմաքաղաքական, հումանիտար և տնտեսական առումներով:
«Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասաց նա: