ՀՀ Ազգային ժողովում ցուցադրել են Հայաստանի և Արցախի ճիշտ քարտեզը. Լուսանկար
Դիտել նաև
Միլիարդները քամուն տվեցին. Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար
Ոչնչացնում են ազգային մշակույթը. չկա ազգային մշակույթ, չկա հայ (տեսանյութ)
«Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են». «Փաստ»
Որքան շատ Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի սպառնալիքներին, այնքան կմեծանա նրանց ախորժակը. Յակով Կեդմի
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Ինչպես արդեն տեղեցրել ենք, այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով:
Լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականներ, բացի իշխող «Քաղաքացիական պայմանագրից», այնպես էլ քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական դեմքեր և խնդրով հետաքրքրված հայ հասարակության այլ ներկայացուցիչներ:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ լսումներին հրավիրել են նաև խորհրդարանական մեծամասնություն կազմող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Սակայն իշխանական խմբակցությունը լսումներին ներկա չէր, և ընդհանրապես ներկա չէր իշխանության որևէ ներկայացուցիչ։
«Ճիշտ քարտեզը ԱԺ դահլիճում։ Ես էլ ասում եմ քպականները ինչի են թռած», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, որը նույնպես ներկա է լսումներին, հրապարակելով ՀՀ և ԱՀ քարտեզով լուսանկար ԱԺ դահլիճից:
Zham.am