ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել, 1 միլիոնի էլ՝ ալկոհոլ և կոկտեյլ ՔՊ-ում մուտքի վիզա ստանալու համար Արցախը պետք է համարել Ադրբեջանի մաս․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ստեփանակերտում «Դիմադրություն»շարժման հանրահավաքը թռչնի բարձրությունից. Տեսանյութ
29
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ Հունիսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանի օրը․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը. Տեսանյութ «Դիմադրության» շարժման հանրահավաքը և երթը. Տեսանյութ Հանրահավաք-երթ՝ Ստեփանակերտում․ Տեսանյութ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել Միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն. Ալիևը՝ Արցախից Հայաստանի իրական օրակարգը Պատերազմ Արցախում
«Գյումրու օդանավակայան իջած ուղևորի ստացած առաջին հաղորդագրությունը․ մտածելու բան չունենք չէ՞»․ Սոֆյա Հովսեփյան ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին սահմանագծից զորքերը հայելային կերպով հետ քաշել և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայել Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակվում է երկկողմանի փակ մնալ Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել, 1 միլիոնի էլ՝ ալկոհոլ և կոկտեյլ «Տեսա՞ք՝ երթին ինչքան մարդ կար․ մաշելու են ձեզ»․ Շարմազանով Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը. Տեսանյութ ՔՊ-ում մուտքի վիզա ստանալու համար Արցախը պետք է համարել Ադրբեջանի մաս․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ստեփանակերտում «Դիմադրություն»շարժման հանրահավաքը թռչնի բարձրությունից. Տեսանյութ Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից. Տեսանյութ Հունիսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանի օրը․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը. Տեսանյութ «Դիմադրության» շարժման հանրահավաքը և երթը. Տեսանյութ Հանրահավաք-երթ՝ Ստեփանակերտում․ Տեսանյութ Այս լուսանկարի համար հեռացրել են պետական համակարգում աշխատանքից «Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Սարդարապատից. Տեսանյութ Փաշինյանը Սարդարապատից հեռացավ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո. Տեսանյութ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը Նախնիներին նզովողը ներկա ու ապագա սերունդներին դավաճանողն է Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ Ոնց եմ կարոտել. Էրիկ Կարապետյանը արխիվային լուսանկար է հրապարակել Հայկոյի հետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս Այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս «Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացրել Գյումրիում. Տեսանյութ Սարդարապատն այդ համախմբման խորհրադնիշ է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.՝ Գուրզադյանի ղեկավարությամբ Կոչ ենք անում Ադրբեջանին ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել քննարկումները. ՀՀ ԱԳՆ Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ երգեցին «Զարթնիր լաո»-ն. Տեսանյութ Սյունիքի նորանշանակ փոխմարզպետը նախկինում քննադատել է իշխանություններին Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների» Արմեն Գեւորգյան Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմական համալսարանի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել Քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է. Առուշ Առուշանյան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է ու ենթակա չէ սակարկման. Արթուր Թովմասյանի ելույթը կիպրահայերի առջև Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել Ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել․ Օհանյան Հայաստանի հետ դելիմիտացիան ու դեմարկացիան չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա 15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ Երբ ՔՊ-ական դեպուտատկան առաջին հարցազրույցը տալիս է այն մասին, որ ինքը բարձրագույն կրթություն չունի

Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ

Երեկվա հայտնի հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։

Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկերացնում, թե ո´ւր կարող է գնալ պրոցեսը, չի հասկանում հնարավոր պրոցեսների տրամաբանությունը։ Նա այստեղ գուցե իրոք անկեղծ է։

Նիկոլը, ըստ էության, չի հասկանում Հայաստանի ամենակարևոր խնդիրը. պատերազմից հետո Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ, ինչու՞։

Այսօր Հայաստանի գլոբալ սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը և ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ։

Հետպատերազմյան փուլն առաջին հերթին ներքին օրակարգն է, պետության ներսում արված հետևություններն ու փոփոխությունները։

Եթե սա չի արվում, ապա հակառակորդը կանգ չի առնելու։

Հետպատերազմյան փուլ մտնելու ամենաճիշտ ու էֆեկտիվ ճանապարհը Հայաստանում իշխանության փոփոխությունն էր։ Նիկոլն ինքնակամ չհեռացավ, նրա թիմը ամուլ էր՝ չգնաց ներքին փոփոխությունների, 680 հազար ընտրող սխալվեց, 800 հազարը՝ չմոտիվացվեց։

Կար նաև կիսաճանապարհ, եթե Նիկոլն էապես փոխվեր։ Դա էլ չեղավ։ Իրականության մասին նրա պատկերացումները մնացին քրեական գործերի և նախկիններին մեղադրելու խիստ նեղ շրջանակում։

Հայաստանի շատ բարդ հարցերը

Կա մեկ կարևորագույն խնդիր՝ ներքին փոփոխությունների շնորհիվ Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ։ Սա նշանակելու է Հայաստանի և հայկական աշխարհի բոլոր ռեսուրսների համատեղում։ Հայաստանի առաջ կանգնած հարցերը չափազանց բարդ են, դրանք չեն լուծվելու մակերեսային մոտեցումներով։

Նիկոլի շփոթվածությունը գուցե անկեղծ էր։ Նա պատասխաններ չունի։ Իսկ ո՞ւմ հետ քննարկի Նիկոլը բարդ հարցերը. իր իսկ նշանակած թիմակից բարձրաստիճան պաշտոնյաների՞- նրանց ունակությունները հենց այսօրվա Հայաստանի վիճակն են արտացոլում։ Անվտանգության խորհրդի՞- այնտեղ արդեն չկա ինքնուրույն կարծիքի ունակ գործիչ։ Իր շուրջ հավաքած արտախորհրդականների՞, որոնք գոյություն չունեն, թե՞ իր խմբակցության, որը մեկ զանգով դառնում է հակառուսական, իսկ հաջորդ օրը՝ պրոռուսական։

Բարդ հարցերը կարելի է քննարկել ոչ յուրայինների հետ։

Գործող նախագահի՞, որը Հայաստանից ինքնամեկուսացել է, թե՞ նախկին նախագահների, որոնց հանդեպ քրեական գործեր են հարուցվում։

Ընդդիմադիր միտքը չի կարող գերի լինել ընդդիմադիր ձևաչափերին

Իրավիճակը ճիշտ գնահատելու, ապագա հնարավոր պրոցեսների տրամաբանությունը ճիշտ հասկանալու առումով, բավական անմխիթար վիճակ է նաև ոչիշխանական համակարգերում։

«Ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը, ոչ ապաշրջափակմանը» բացականչությունները իրականում մատնում են պատկերացումների անորոշությունը։ «Մինչև Հադրութն ու Շուշին չվերադարձնեն՝ ոչ մի բանակցություններ» և այլն։ Իսկ հայ հասարակության պասիոնար տեսակի համար սրանք նոստալգիկ-հաճելի տոքսիկ գաղափարներ են. նա իրեն երբեք հարց չի տա՝ ո՞վ պետք է վերադարձնի, և ինչո՞ւ։

Ադրբեջանը մինչև պատերազմը գիտեր, թե ինչ է ուզում, ու պատերազմից հետո էլ, նոր պայմաններում, շատ լավ գիտի, թե ինչ է ուզում։ Թուրքիան էլ գիտի, Ռուսաստանն էլ, Իրանն էլ, թե իրենք ինչ են ուզում։ Մենք չգիտեինք, թե ինչ ենք ուզում մինչև պատերազմը, և չգիտենք թե ինչ ենք ուզում հիմա։ Առաջին դեպքում տեսանք, թե դա ինչի բերեց…

Ոչիշխանական համակարգերում, ընդդիմության մեջ կան լուրջ մարդիկ, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց ամբողջականության մեջ ընդդիմադիր համակարգը պարբերաբար հանդես է գալիս ֆիդայականության շղարշով։ Ի՞նչ ասել է՝ դեմ ենք ապաշրջափակմանը։ Բա ինչի՞ն եք կողմ։ Գոնե նախկին

նախագահները հո գիտեն, որ իրենք տարիներով աշխատել են վերացնելու համար շրջափակումը, և ճիշտ են արել, պարբերական հաջողությամբ ստվերային և հրապարակային աշխատանք են տարել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, և ճիշտ են արել։

Հայաստանի բարդ հարցերը պահանջում են առավելագույնս գրագիտություն, փորձ, զսպվածություն, հստակություն։

Նիկոլից սպասելիք գրեթե չկա։ Նա գնում է նեղ քաղաքական թիմով փակվելու ճանապարհով և չունի բարդ հարցերին պատասխաններ գտնելու ռեսուրս։

Բայց Նիկոլի երեկվա նախաբանակցային շփոթվածությունը միայն իր խնդիր չէ. դա Հայաստանի շփոթվածությունն է։ Սա պետք է լավ հասկանալ ու դրա հետևանքները դարձյալ Հայաստանինն են լինելու։

Այս պայմաններում կա երկու կարևոր գործ.

  1. Ոչիշխանական համակարգի, ընդդիմության սոլիդացում, հանրությանը ներկայացվող գաղափարների, տեսակետների հստակեցում՝ հիմնված պրագմատիզմի և ազգային արժանապատվության վրա։
  2. Միջընտրազանգվածային երկխոսություն. միևնույն է, Հայաստանը բոլորինս է, և այս գիտակցումով պետք է սկսենք իրար հետ խոսել, գանք միասնական գիտակցման, որ այս վիճակը շարունակվել չի կարող, ու գանք միասնական որոշման՝ փրկել պետությունը։

Խնդիրները ձևակերպելով՝ Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, Հայաստանին պետք է սոլիդ իշխանություն, Հայաստանը չպետք է վախենա խաղաղությունից, այդ նպատակով Հայաստանը կարճ ժամանակում պետք է ուժեղացնի իր անվտանգությունը, Հայաստանին պետք է նոր ներքին միջավայր ու նոր ներքին օրակարգ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan