Գուցե Եռաբլուրի եռագույնների եռապատկումը Փաշինյանի համար հպարտության առիթ է, քանզի նրա տրամաբանությամբ՝ մեր հաղթանակը մեր պարտության մեջ է
Դիտել նաև
Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան
Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկդ քաշվել եք մի անկյուն․ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
Երեկվա ասուլիսը դեմագոգիայի, անամոթության և լկտիության հերթական դրսևորումն էր։ Ասում է, թե իր վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից ազատել է, Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ:
Նախ ընդգծենք, որ քննադատությունը հնչել է, ոչ թե պաշտպանելով Հայաստանի դրոշը գետնին գցելը, այլ դատապարտելով վարչապետի լիազորությունների գերազանցումը, քանզի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու որևէ իրավասություն նա չունի։
Եվ հետո, փաստորեն Փաշինյանի համար մեծ հարված չի եղել, երբ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին պարապության գրկում հայտնված չսափրված զանգվածը Հայաստանի դրոշը փռել էր ավտոմեքենաներին և դրա վրա բլոտ էր խաղում։ Նրա համար հարված չի եղել, երբ Կանադայի վարչապետին եռագույնը խորհրդանշող գույներով գոլպա էր նվիրում և երկուսով սելֆի էին անում՝ հպարտութամբ ցուցադրելով, թե ինչպես են ոտնատակ տալիս մեր եռագույնը։ Նրա համար հարված չի եղել, երբ իր իսկ հանձնած տարածքներում թշնամին գետնին էր տապալում Հայաստանի ու Արցախի դրոշները ու սմբակներով կոխկրտում դրանք։ Նրա համար անգամ հարված չի եղել, որ Եռաբլուրը պարզապես ծածկվել է եռագույն դրոշներով՝ իր անգրագետ ու տհաս քաղաքականության և քայլերի հետևանքով։ Ավելին, գուցե Եռաբլուրի եռագույնների եռապատկումը Փաշինյանի համար հպարտության առիթ է, քանզի նրա տրամաբանությամբ՝ մեր հաղթանակը մեր պարտության մեջ է։
Փաշինյանը Հայաստանի և Արցախի գլխին դավադիր պատերազմ բերած և Հայաստանն ու Արցախը ստորացուցիչ պարտության տարած ղեկավար է, ով հիմա լուծում է մեկ խնդիր՝ փրփուրներից կախվելով պահպանել սեփական իշխանությունը։
Հայաստանին պարտված ղեկավար պետք չէ։ Հայաստանին նոր բանակցող է պետք, ով կաշկանդված չի լինի թշնամու հետ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններով, ով նվաստացված չի լինի Ալիևի կողմից, ով պարտության խորհրդանիշ չի լինի և ով կներկայացնի բացառապես Հայաստանի շահը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից