Երեկվա մասին և փրկության մասին

ԵՐԵԿՎԱ ՄԱՍԻՆ ԵՎ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• Գևորգ Չավուշին են պատկանում «Թէ որ բոլոր հայերը երեկոյեան ուխտ անեն մեռնել, առաւօտեան՝ արեւը դեռ չծագած, ազատ կը լինեն»։ Ե՛վ տեսականորեն, և՛ գործնականորեն Գևորգը ճիշտ էր։
• Այսպես՝ տեսությունն ասում է, որ «բոլորը» իրոք կարող են մեկ նպատակի շուրջ գալ, եթե կա նրանց կազմակերպող ուժ։ Իսկ գործնական գետնի վրա դա ապացուցվել է թեկուզ հենց 1915-1916 թթ․-ին, երբ ցեղասպանության դեմ ինքնապաշտպանական մարտեր մղվեցին Հայկական լեռնաշխարհի և հարևանության այն հատվածներում, որտեղ կար կազմակերպող ուժ, և այդտեղ եղավ մասնակի փրկություն, իսկ որտեղ չկար այդ կազմակերպող ուժը, տեղի ունեցավ զարհուրելի աղետ։
• Այսօր ստեղծված խայտառակ կացությունից ելքը Գևորգի խոսքերի գործնականացումն է՝ Հրայր Դժոխքի, Նիկոլ Դումանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Արամ Մանուկյանի համբերատարությամբ ժողովրդի հետ աշխատանքը և վերջինիս դեպի ազգային փրկություն առաջնորդելը։ Մեր Հայկական նախագիծ / Armenian Projectն իր համեստ, բայց հավակնոտ ներդրումն է ունենալու այդ նվիրական առաքելության մեջ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից
