Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ

Ինչո՞ւ, ո՞ւմ պահանջով և ո՞ւմ հետ պայմանավորված՝ որոշում կայացվեց զորքերը հետ քաշել. Խոսրով Հարությունյան. Տեսանյութ

«Թվում էր, թե մենք եռակողմ հայտարարությամբ արձանագրեցինք հրադադար, և իբր թե պետք է ստեղծվեին ռեալ հնարավորություններ՝ որակապես նոր տարածաշրջանային փոխհարաբերություններ ձևավորելու համար: Հիմա հարց եմ տալիս՝ մեկ տարի անցել է, արդյո՞ք մենք ավելի շատ չենք մոտեցել պատերազմին: Եվ արդյո՞ք Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ պետությունը կործանող հայտարարություններն ակնհայտ չեն: Այսինքն, մեկ տարվա ընթացքում ունենք որակապես նոր սպառնալիքներ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ մայիսի 12-ից սկսած ունենք ակնհայտ սողացող օկուպացիա:

«Ասում են՝ 41 քառակուսի կմ, ես ասում եմ՝ 4100 հեկտար: Կարդում եմ իշխանական հաղորդագրությունը, թե ասֆալտապատել ենք 42․000 քմ տարածք: Խոսքն ընդամնեը 7 կմ ճանապարհի մասին է: Այսինքն, երբ պետք է չարածը մեծ խոսքերով ներկայացնել՝ դա կարող է լինել 42․000 հեկտար, իսկ երբ կորուստ է, ապա ընդամենը 41 քառ. կմ: Ողբերգությունն այն է, որ օրվա իշխանությունների անգործության արդյունքում ունենք լուրջ սպառալիքներ մեր պետության, տարածքային ամբողջականության և պետականության նկատմամբ: Հիմա հարց է առաջանում՝ ո՞ր քայլի արդյունքում սա տեղի ունեցավ: Այսօր բոլորս խոսում ենք սահմանազատման, սահմանագծման կամ դրա ոչ անհրաժեշտության մասին: Բայց հարցը շատ էական է. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ մի կետ՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ կա՞ր: Նույնիսկ ակնարկ չկար:

Մենք հիշում ենք, չէ՞, որ վարչապետը խորը համոզմունքով հանրությանը հավատացնում էր, որ գրաված դիրքերը զիջելով՝ ընդամենը կանխում ենք ռազմական գործողությունների տեղափոխումը Սյունիք. հարց՝ ռազմական գործողություններն այսօր որտե՞ղ են տեղի ունենում, Սյունիքում չե՞ն: Կովսականի կողմերը մենք 12-15կմ-ով զորքերը հետ ենք բերել. հարց՝ ինչո՞ւ: Եռակողմ հայտարարությունը դա չէր պահանջում: Ինչո՞ւ, ո՞ւմ պահանջով և ո՞ւմ հետ պայմանավորված՝ որոշում կայացվեց զորքերը հետ քաշել: Ըստ էության՝ ամբողջ Սյունիքը կանգնած է ռազմական սպառնալիքի տակ»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Նա շեշտեց՝ մեկ տարվա ընթացքում ռազմարական բարձունքները չեն ամրացվել, չեն կահավորվել:

«Հիմա կռիվը Իշխանասարի համար է: Եթե ունես այն, ապա ունես ամբողջ Երևան-Գորիս հատվածը: Եթե մեր դիրքերը չէինք զիջում, ապա սահմանագծման խնդիր այս պահին չէր լինի: Հիմա հարց՝ ո՞ւմ էր ձեռնտու դելիմիտացիան և դեմարկացիան: Ալիևին ձեռնտու չէ, ինչպես նաև Թուրքիային: Հետ քաշելով մեր զորքերը, կարծում եմ՝ գիտակցված, նպաստեցինք այս զարգացումներին: Հիմա Հայաստանը հայտնվել է իր տարածքային ամբողջականության, պետականության կորստի սպառնալիքի տակ: Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանի մոտ չի ստացվում ո՛չ տնտեսության ոլորտում, ո՛չ պաշտպանական ոլորտում, անվտանգային ոլորտում, միջպետական հարաբերություններում: Մենք մենակ ենք, ոչ ոք մեր կողքին կանգնած չէ: Որևէ նորմալ երկրում նման պարագայում վարչապետը կասեր՝ կներեք, ինձ մոտ չստացվեց»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երբ սկսում են քարտեզների մասին խոսել, ապա սահմանազատման գործընթացում ինչ սկզբունքներով ենք մենք աշխատում:

«Եթե այս խնդիրների մասին չեք խոսում, ի՞նչ քարտեզի մասին է խոսքը»,- հարցրեց Խոսրով Հարությունյանը:

Բանախոսը ողջունեց անցկացվող հանրահավաքները՝ նշելով, որ ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ պայքարում են ոչ թե հանուն իշխանության, այլ ասում են՝ ժողովո՛ւրդ, ոտքի կանգնեք, մեր պետությունը փրկենք:

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրեց 50 տոկոսով.մենք ի՞նչ արեցինք. ոստիկանության բյուջեն ավելացրեցինք, ոչ թե խնդիր դրեցինք ստեղծված նոր իրավիճակում ամրապնդել սահմանները, մեծացնել բանակի հնարավորությունները, այլ խնդիր դրեցինք ոստիկանության ուժերը համալրելու ճանապարհով սեփական իշխանությունը պահպանել»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan