Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որևէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա. պատգամավոր
Դիտել նաև
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր․ Տիգրան Քոչարյան
Իշխանության առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է. Տիգրան Աբրահամյան
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բահ է նվիրել Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
Ձյուն գա ձեր գլխին․ որտե՞ղ է Տիգրան Ավինյանի բահը («լապատկան»)
Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլ հանրությանը ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով։
Պարզունակ հարցերը գիտակցելու և իրական անվտանգային սպառնալիքներով զբաղվելու փոխարեն հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անձինք՝ խոսքս հատկապես հանձնաժողովի նախագահին է վերաբերվում, զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից, հնչեցնում հայտարարություններ, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ։
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլևս չկա, ինչ կար ասելու այս 2-3 ամսվա ընթացքում ասվել է։
Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որևէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից