Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ծառուկյանը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին. 6 մլրդ դրամի ակտերը անվավեր են ճանաչվել

Գագիկ Ծառուկյանի «Օնիրա քլաբ»-ը, որ շահագործում է «Շանգրի լա» խաղատունը, դատարանում հաղթել է Պետեկամուտների կոմիտեին՝ այդպիսով հասնելով ՊԵԿ-ի կողմից ընդհանուր մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Պետեկամուտների կոմիտեի ու Ծառուկյանի միջև վեճը սկսվել էր 2020-ին՝ այն պահից, երբ կորոնավիրուսով պայմանավորված եղան սահմանափակումներ, ու «Շանգրի լա»-ի գործունեությունը կանգ առավ։ Հայաստանում խաղատների գործունեության կազմակերպման համար վճարվում է պետական տուրք՝ եռամսյակը մեկ։ Համավարակի հետևանքով խաղատան գործունեության դադարեցումից ի վեր «Օնիրա քլաբ»-ը չի վճարել պետտուրքը, իսկ ՊԵԿ-ը կազմել է ակտեր ու պահանջել վճարել տուրքը։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ ակտերը, և սեպտեմբերի 22-ին դատարանը բավարարել է ընկերության հայցը։ 

Սրան զուգահեռ կա մեկ այլ դատական գործ, որը վերաբերում է խաղատան լիցենզիային. հաշվի առնելով, որ անհրաժեշտ տուրքը «Օնիրա քլաբ»-ի կողմից չէր վճարվել, ֆինանսների նախարարությունը անվավեր էր ճանաչել խաղատան լիցենզիան,  հետագայում «Օնիրա քլաբ»-ն իր հերթին դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել լիցենզիան դադարեցնելու ֆինանսների նախարարության որոշումը։ Հայցը բավարարվել էր, ու դատարանն անվավեր էր ճանաչել ֆինանսների նախարարության որոշումը։ 

«Օնիրա քլաբ»-ի շահերի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ կորոնավիրուսի ժամանակ խաղատունը չի գործել, մեկ եռամսյակի համար տուրք վճարել են, բայց հետո դիմում են ներկայացրել ՊԵԿ՝ տեղեկացնելով, որ խաղատունը գործունեություն չի ծավալվում պետության որոշման պատճառով, հետևաբար տուրքը վճարել չեն կարող։ «Դրան հետևեցին գործընթացներ, մեր լիցենզիան դադարեցրին, վիճարկեցինք, լիցենզիան վերագործարկվեց։ Բայց մենք գործունեություն չենք ծավալել, ի՞նչ լիցենզիայի գումար են մեզ առաջադրում»,- նշեց Մինասյանը։ 

Մինասյանի խոսքով՝ «Շանգրի լա»-ն չի աշխատել ոչ թե տնտեսվարողի, այլ կառավարության մեղքով, հետևաբար տուրքի վճարում պահանջելը տրամաբանական չէ։ Փաստաբանի փոխանցմամբ՝ ներկայում ևս «Շանգրի լա»-ն չի աշխատում, քանի որ դատական գործընթացներ են, ու կա վախ, որ աշխատանքի դեպքում գործունեությունը կարող է համարել որպես ապօրինի խաղատուն։ «ՊԵԿ-ը վարչական վերաքննիչ դատարանում վիճարկել է դատարանի որոշումը, բայց տեղեկություն չունեմ՝ վարույթ ընդունվել է հայցը, թե ոչ»,- տեղեկացրեց Սմբատ Մինասյանը։ 

«Օնիրա քլաբ»-ը բացի «Շանգրի լա» խաղատնից, որն ամենամեծն է Հայաստանում, շահագործում է նաև «Փարավոն» ժամանցային խոշոր համալիրը, «Մուլտի գրանդ» հյուրանոցները։ «Օնիրա քլաբ»-ի բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։ «Օնիրա քլաբ»-ը, ըստ ՊԵԿ-ի, այս տարվա ինը ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա։ Անցյալ տարի ընկերությունը վճարել էր 1,6 մլրդ դրամ հարկ, իսկ 2019-ին՝ 5,2 մլրդ։

Բացի Պետեկամուտների կոմիտեի ու ֆինանսների նախարարության հետ դատական վեճերից, «Օնիրա քլաբ»-ին առնչվող քրեական գործ է քննվում Ազգային ավտանգության ծառայությունում. 2020-ին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ընկերությունն օգտվելով կառավարության ընձեռած հնարավորությունից՝ առանց հատուկ լիցենզիայի ապօրինի խաղատուն է շահագործել «Շանգրի լա»-ի տարածքում ու պետությանը այդպիսով պատճառել մոտ 30 միլիարդ դրամի վնաս։ Սմբատ Մինասյանի խոսքով՝ այս գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ ապօրինի խաղատուն, ըստ փաստաբանի, չի գործել, նույն ընկերության տարածքում, նույմ հասցեում, նույն իրավաբանական անձով, մեկ դրամարկղով եղել է այլ խաղատուն, որը ապօրինի չէ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan