Ասում ա. «Վրթանեսյանն էս ծանր պահին փոխանակ կոչ անի համախմբվելու իշխանության շուրջ, պառակտում է»
Դիտել նաև
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ
Ասում ա. «Վրթանեսյանն էս ծանր պահին փոխանակ կոչ անի համախմբվելու իշխանության շուրջ, պառակտում է»։
Ըըըըը... Հա, ժողովուրդ, կոչ եմ անում ոչ միայն համախմբվելու իշխանության շուրջ, այլև ազգովի ամսական տասանորդ վճարելու իշխանական պատգամավորներին, նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին, ինչպես նաև ՔՊ անդամներին։ Չմոռանանք նաև Նիկոլի հաստիքային ու ոչ հաստիքային՝ ծպտյալ և բացահայտ, քարոզիչներին, Նիկոլի տռուսիկում ծվարած կուսակցությունները և այլն։
Մի հարցրեք, թե ինչու։ Հիմա հարցեր տալու ժամանակը չէ, ուղղակի համախմբվեք ու մուծեք։ Այդ մարդիկ օր ու գիշեր տանջվում են, որ ձեզ քնացնեն, հանգիստ ու ամեն ինչից բեխաբար ապրեք, մի տասանորդն ի՞նչ է, որ չեք մուծում իրենց...
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից