Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

Արծրունը հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել էր Նիկոլի նոր տեսակետը

Հայաստանը՝ «նորհայաստանին» գերի

Երեկ ԱԺ-ում Նիկոլը հնչեցրեց իր նոր մոտեցումը գերիների մասին. «Պետք է հարուցել քրեական գործեր»։ Ասել է թե, եթե դու միջազգային նորմերով վիրավոր կամ անգիտակից վիճակում չես, ապա ինչո՞ւ ես գերի ընկնում։ Ստացվում է՝ գերիների հարցում մեղավորը գերիներն են։

Երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը, ի հիշատակ զոհված հայ զինվորի, գրառում է անում՝ չթաքցվող տողատակով. «… արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ, հայ տղամարդ»։ Նա իհարկե հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել է Նիկոլի նոր տեսակետը և «մտածում է» նրան համահունչ։

Կարելի է կարծել՝ երկրի քաղաքական ու զինվորական վերնախավը կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիոն փաստաթղթից հետո միահամուռ կերպով խարակիրի էր արել Երևանի կենտրոնում, ու հիմա նույնն ակնկալում է սահմանին կանգնած պատանիներից։

Անցյալ նոյեմբերի 10-ին իշխող թիմը բունկերում էր, հիմա գերիների՞ն է մեղադրում։

Բանակի գեներալիտետը մի օր ասում էր՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, մի քանի օր հետո ոտքի վրա Նիկոլին դիմավորում. հիմա գերիների՞ն եք մեղադրում։

Իշխող ուժը մի տարի շարունակ դատապարտել է արժանապատիվ ընդվզման բոլոր դրսևորումները՝ հիմնավորելով «ռևանշի ձգտումով», իսկ այսօր զարմանում է, որ զինվորի մարտական ոգին ընկա՞ծ է։

Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում.

– Որովհետև պետությունը բարոյալքված է։

– Որովհետև բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ ամբիոնից կարող է հայտարարել. «Մենք պարտվել ենք և´ մարտի դաշտում, և´ բարոյապես»։ Զինվորը պետական այրից նման ձևակերպում լսելուց հետո կարո՞ղ է պինդ կանգնել։

-Ուղիղ մեկ տարի է՝ թշնամին անարգել, անպատասխան մտնում է մեր երկիր։ Կարո՞ղ է մի օրում զինվորի հոգեբանությունը փոխվել, ու նա կանգնի մինչև վերջ։

– Ուղիղ մեկ տարի է՝ Ալիևը ծաղրում է մեզ, պետությանը, բանակին, երկրի առաջին դեմքին ու պատասխան չի ստանում. կարո՞ղ է զինվորը չբարոյալքվել։

– 44 օր շարունակ զինվորը և կամավորականը Արցախում անձնազոհաբար կռվել է՝ պետական մեծ ստի պայմաններում, և այսօր չունի որևէ երաշխիք, որ հերթական մեծ ստի ու մանիպուլյացիայի զոհը չի դառնալու։ Վստահ չէ, որ գոնե իր զոհվելուց հետո ճիշտը կասեն։

– Պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ տալուց հետո, Շուշի, Հադրութ կորցնելուց հետո հայ հասարակության արձագանքը՝ լեփլեցուն ռեստորանները, սալյուտը, հարսանիքները, քեֆերը… Սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է ինքնազոհաբար պահել դիրքը։

– Երկրի բարձրաստիճան ղեկավարները դիսկոտեկներում ինքնամոռաց թռվռում են. սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է մինչև վերջ կանգնել դիրքում։

Կռվի դադարից մեկ տարի անց մեր պետական սահմաններին ունենալով խայտառակ իրավիճակ, քաղաքական որևէ լուծման եկած չլինելով, պետական անվտանգությունը զրոյական մակարդակի վրա պահպանելով, բանակցային թաքուն պահվող գործընթացի պայմաններում, սահմանին պետության կողմից չկահավորված, նորմալ չպաշտպանված դիրքը հսկող, իր քաղաքական ղեկավարության կողմից մենակ թողնված 18-ամյա պատանիներին վերցնել որպես թիրախ ու նրանց դարձնել սեփական անհաջողության պատճառը. սա այնքա´ն Նորհայաստանավարի է, որ դժվար է որևէ ձևակերպում գտնել։

Հունիսի 20-ին պահանջվում էր մեկ պարզ բան՝ փոխել բանակցողին։ Նա, ում օրոք եղել է պարտություն, չի կարող հետո արժանապատիվ բանակցել։ 680 հազար մարդ ասաց՝ կեցցե՜ պարտությունը, իսկ 800 հազարը տարբեր պատճառաբանությամբ ասաց՝ թեման ինձ հետաքրքիր չէ։

Այս պայմաններում ռազմագերու կարգավիճակում գտնվում ենք մենք բոլորս։ Մենք գերի ենք՝ այս իշխանությանը, այս մթնոլորտին, այս ընտրազանգվածներին, ստորագրված և ստորագրվելիք փաստաթղթերին։ Եվ կոպիտ սխալ է՝ մտածել, թե մեր հիմնական խնդիրը սահմանների ճշգրտումն է կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է։

Նախորդ օրը մեր երկրում իսկական պատերազմ էր, իսկ հայ հասարակությունը և նրա վերնախավերը 2 օր է՝ չեն տալիս ամենակարևոր հարցը՝ իրականում ի՞նչ կատարվեց, ո՞րն էր պատճառը։ Եթե մենք չենք ուզում հասկանալ իրականությունը, ուրեմն ամեն օր կարող է նույնը կրկնվել։

Արդեն անտեր դարձած պետական դահլիճները, հրապարակները և եթերը այդ հարցերի և պատասխաններիհամար են։ Մենք չե՞նք հոգնել լինել մեկօրյա խաղաղությամբ պետություն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan