Դիմել միջազգային կառույցներին... Որ ի՞նչ
ԴԻՄԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ․․․ՈՐ Ի՞ՆՉ
Իսկապես հավատու՞մ եք, թե միջազգային կառույցները՝ ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, ՄԱԿ, ստիպելու են Ադրբեջանին ետ քաշելու զորքերը։ Եթե իսկապես հավատում եք, այսպես կոչված միջազգային իրավունքին, ապա ընդամենը տխմար , «գերազանցիկ» անգիր անողներ եք և չեք տեսնում, որ բոլոր այդ կառույցները գործում են ըստ ներկայացված երկրների ունեցած աշխարհաքաղաքական ազդեցության շահերի։ Լավագույն դեպքում, այդ կառույցների, կամ հզոր երկրների որևէ ներկայացուցիչ կարտասանի մոտավորապես հետևյալ, ոչինչ չասող խոսքերը․ «Մեզ անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը։ Կողմերին կոչ ենք անում վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։Այդ հարցում մենք (ԵԱՀԿ, ԵԽ, ՄԱԿ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) պատրաստ ենք աջակցել կողմերին»։ Եվ վերջապես, տեսնելով Հայաստանի ողորմելի, ամեն զիջման պատրաստ, խաղաղություն աղերսող իշխանությանն ու նրան սատարող տարբեր ուժերին և միայն ճառ արտասանող ընդդիմությանը, այդ ո՞ր երկիրը կամ միջազգային կառույցը կսատարի ողորմելուն։ Այո՛, կխճա, նաև կարհամարհի, բայց երբեք չի աջակցի։ Ո՞ր երկիրը կամ պետական գործիչը կհարգի և կաջակցի, հայրենի երկրի տարածքները թշնամական անուններով կոչող վարչապետ ունեցող, իր երկիր ներխուժած թշնամու զինվորներին չդիմադրող, ծնկի եկող զինվոր ունեցող երկրին և ժողովրդին։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից