Օլիգարխները թալանում են ժողովրդին. բենզինի գինը Վրաստանում 480, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ. Պարսյան
Դիտել նաև
Հայաստանին ասում են՝ պետք է ինքնասպանություն գործես. Թաթուլ Մանասերյան
Հեղափոխությունից չարդարացված սպասելիքները մարդկանց նետեցին վարկերի, մոլախաղերի գիրկը. Վարդան Արամյան (տեսանյութ)
Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ)
Փաշինյանը տարածաշրջանում ամենաաղքատ երկրի վարչապետն է. Սուրեն Պարսյան (տեսանյութ)
Հայաստանում դոլարի փոխարժեքը կհասնի՞ հոգեբանական 500 դրամի նշագծին
Նույնիսկ այս ճգնաժամային օրերին իշխանություններին սպասարկող օլիգարխները թալանում են մեր ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գործող իշխանությունները շատ են սիրում կրկնել, որ երկիրը թույլ է, քանի որ նախկինում թալանել են հասարակությունը, բանակը։
Թալանը շարունակվում է նաև հիմա․ բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ, դիզելային վառելիքի գինը Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 500 դրամ։
Անհույս է պետական մարմիններից ինչ որ բան պահանջել, նրանք կամ անգործության են մատնված, կամ շարունակում են հարստանալ»: