Աշոտ Մինասյան. ««Սիսական» ջոկատը՝ հարյուրավոր սիսիանցիներով, պատրաստ է կանգնելու գործող բանակի կողքին եւ հետ շպրտելու Սիսիանի տարածք ներխուժած թշնամուն. սպասում ենք թույլտվության»

Դիտել նաև
Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները
Ծառայակցի արձակած կրակոցից մահացած 20-ամյա Վահեին հուղարկավորել են Սիսիանում
Սիսիանի նորանշանակ ղեկավարը մեկուսացել է. հաջորդ անգամ ՔՊ-ն նրա թեկնածությունը չի առաջադրի
Սիսիանի ավագանին համայնքի ղեկավար չընտրեց
Սիսիանում այսօր դրամատիկ նիստ է սպասվում
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը խիստ մտահոգիչ է համարում Սիսիանի տարածաշրջանի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակը:
Հարցին, թե Արցախյան երեք պատերազմի քաջարի հրամանատարն ի՞նչ մտածումներ ունի նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո, պատասխանեց՝ «Նրանց գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, ուստի եւ պետք է դրանք հետ վերցնել ու հավասարակշռությունը վերականգնել: Իսկ «Սիսական» ջոկատը՝ հարյուրավոր սիսիանցիներով, պատրաստ է այսօր եւեթ կանգնելու գործող բանակի կողքին ու հետ շպրտելու Սիսիանի տարածք ներխուժած թշնամուն, սպասում ենք թույլտվության եւ զենք տրամադրելուն»: