ՏԱՍՍ. Երեւանը դիմում է Մոսկվային Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու կոչով
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Սրա վերջը լինելու է ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելը, եթե չկտրվի ինքնակործանման այս շղթան. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
Երեւանը դիմում է Մոսկվային 1997 թվականի երկկողմ համաձայնագրի համաձայն Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու կոչով, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ–ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու»,– ասել է նա։
Zham.am