ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Երկու նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող, այդ թվում և խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանն, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությանն առնչվող հարցեր: