Այս պահին ելքը մեկն է՝ Ճգնաժամի աղբյուր հանդիսացող անձը հեռանում է, խորհրդարանը դեռևս մնում է, նոր միացյալ կառավարություն է կազմվում
Դիտել նաև
Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան
5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի գրողի պատմվածքներ են տպվել
Համաշխարհային կենտրոնները գիտեն Հայաստանի դեմ ռազմական գործողության դիմելու Ադրբեջանի պլանների մասին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք. Ստեփան Դանիելյան
Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներն առաջ չեն շարժվում․ Գառնիկ Դանիելյան
Լինենք իրատես,
այս կառավարությունն այլևս գոյություն չունի: Ճիշտ է, ֆիզիկապես այն դեռ կա, բայց՝ ֆիզիկապես, սակայն անգործունյա է, բարոյապես ավարտված է:
Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է, սակայն ամբողջ խնդիրը գոյություն ունեցող համատարած անվստահության մթնոլորտն է, այսինքն հիմնական խնդիրը ոչ թե այս կառավարության հեռացումն է, այլ նոր հնարավոր կառավարության հանդեպ վստահության խնդիրը: Բնականաբար, եթե չկա վստահություն հնարավոր նոր կառավարության կազմի հանդեպ, ֆիզիկապես դեռևս գոյություն ունեցող այս կառավարության կյանքը երկարաձգվում է, նոր ճգնաժամներ առաջացնելով:
Այս պահին ելքը մեկն է՝ Ճգնաժամի աղբյուր հանդիսացող անձը հեռանում է, խորհրդարանը դեռևս մնում է, նոր միացյալ կառավարություն է կազմվում՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն: Հետո կերևա, մեզ հիմա ժամանակավոր լուծումներ են պետք:
Հ.Գ. ՔՊ-ները պետք է հասկանան, որ Գերագույն Ճգնաժամի հետ իրենք անցնելու ճանապարհ այլևս չունեն: Իրենց և մեզ համար այս պահին մեկ տարբերակ կա:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից