Շուտով, օրերի ընթացքում ադրբեջանական զորքերը գալու են և կանգնեն դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհին Ոսկեպարի հատվածում

Դիտել նաև
Նախնիներին նզովողը ներկա ու ապագա սերունդներին դավաճանողն է
Հայաստանում պայքարը բաժանված է պատասխանատվություն կրողների և չկրողների միջև
«Ֆրանսիայի հրապարակից եկել եմ այստեղ ասելու, որ առանց թուրքի հայաստան լինելու է». ուսանողի ակցիան Հայ-ռուսական համալսարանում. Տեսանյութ
Մեր սերունդը կխախտի՞ էպոսի օրինաչափությունը
Հայաստանում, այսպես կոչված, իրավապաշտպանների գործունեության դեմ ստորագրահավաքը սկսենք նաև Ֆեյսբուքում
Շուտով, օրերի ընթացքում ադրբեջանական զորքերը գալու են և կանգնեն դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհին Ոսկեպարի հատվածում, ընդորում, ըստ այդ՝ նիկոլի սրտի քարտեզի, Ոսկեպար գյուղի երկու կողմից ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածք։ Ի դեպ, այս հատվածում տներից մեկը կիսվելու է երկու մասի։
Նշեմ նաև, որ այս դեպքում մենք կորցնում ենք երկրորդ միջպետական ճանապարհը. առաջինը Գորիս-Կապան հատվածն էր, որ միջպետական ճանապարհն էր դեպի Իրան, այս դեպքում զրկվում ենք դեպի Վրաստան ճանապարհից։
Գիտեմ, այս դեպքում էլ իշխանությունները կասեն հոգ չէ, չէ՞ որ կա այլընտրանքային ճանապարհ՝ Ալավերդիով դեպի Վրաստան, բայց սա արդեն նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ կասեն պետք է կառուցենք այլընտրանքային Հայաստան, իսկ գիտե՞ք որտեղ են կառուցելու այդ այլընտրանքային Հայաստանը. ասեմ՝ գրողի ծոցում։
Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից