Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Իսրայելը ևս հետ չի ցանկանում մնալ, հնարավոր է՝ ճանաչի ցեղասպանությունը

Իսրայելի Կնեսետում հերթական անգամ ներկայացվել է Իսրայելի պետության կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման օրենքի նախագիծ։ Այս անգամ նախաձեռնությունը «Լիքուդ» և «ՇԱՍ» խմբակցությունների մի քանի պատգամավորներինն է։ Օրինագծի հեղինակներից մեկն Իսրայելի Կնեսետի նախկին նախագահ, Լիքուդ կուսակցության ներկայացուցիչ Իյոել Էդելշտեյնն է։

Դեռևս 2017 թ., երբ պարոն Էդելշտեյնը Կնեսետի խոսնակն էր, իմ ղեկավարած հայկական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համոզմունք էր հայտնել, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը (հղումը տե՛ս մեկնաբանություններում)։

Նախկինում ընդդիմադիր պատգամավոր, այժմ իշխող կոալիցիայում «Կախոլ Լավան» կուսակցության ներկայացուցիչ և Իսրայելի պետության արտգործնախարար Յաիր Լապիդը (ում հետ ժամանակին հանդիպել և զրուցել ենք իր նախաձեռնության շուրջ), 2017-19 թթ. նախաձեռնում և ակտիվ առաջ էր մղում Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Այն ժամանակ, այդ օրինագծին ակտիվ աջակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորներ Գիդեոն Սաարը («Տիկվա Խադաշա» կուսակցությունից), ով այսօր Իսրայելի արդարադատության նախարարն է, ինչպես նաև նախկին ընդդիմադիր պատգամավոր Թամար Զանդբերգը («Մերեց» կուսակցություն), ով այսօր Իսրայելի բնապահպանության նախարարն է։

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Նախկին ընդդիմադիրները, որոնք այսօր իշխանության են, ոչ հեռու անցյալում եղել են Հայոց Ցեղասպանության ճանաչման ամենաակտիվ ջատագովները։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, ովքեր տարբեր քաղաքական մեկնաբանություններով անընդհատ հետաձգում էին ճանաչումը, այսօր ընդդիմադիր են և հենց իրենք են ներկայացրել օրենքի նախագիծ։

Այս անգամ ինչպե՞ս է Իսրայելի կառավարությունը նախագծի հետաձգման, կամ մերժման մեկնաբանություններ գտնելու, դեռ պարզ չէ։ Բայց ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և Մեծ Բրիտանիայի ճանաչման փորձի ֆոնի վրա կարծես Իսրայելը ևս հետ չի ցանկանում մնալ։ Շատ հնարավոր է, որ նաև ճանաչի։

Պատճառը կարող է լինել այն, որ Թուրքիային, կրկին ցանկանում են դեմ տալ պատին՝ նրան հակաիրանական կոալիցիա ներքաշելու, կամ Ռուսաստանի հետ համագործակցությունից հետ պահելու նպատակով։ Ձեռքի հետ էլ հնարավոր կլինի խայտառակ պատերազ ու խոշոր տարածքային կորուստներ կրած հայ ժողովրդին բարոյական աջակցություն ցույց տալ, գլուխ շոյել։ Կարծում եմ, որ Թուրքիան, այս անգամ ևս, կգնա քաղաքական առևտրին ընդառաջ։

Ափսոս, հազար անգամ ափսոս, որ այս խառն ու անկայուն ժամանակներում, մեր երկրի իշխանությունները ոչ միայն դավադիր են, այլ նաև մեխի գլխի պես տգետ են ու համառ։

Եթե նորմալ իշխանություններ ունենայինք գոնե 2021 թ․ ընտրություններից հետո, շատ բան կարելի էր թեքել դեպի մեր երկրի ու ժողովրդի օգտին։ Մեր հաշվին, մեր խաղաթղթերով, մեր կապիտուլյանտներին անտեսելով, մեր շուրջ և առանց մեզ որոշվում են մեր կենսական հարցերը։

Արտակ Զաքարյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan