ԻՆՉՊԵ՞Ս ստացվեց, որ ռազմավարական նշանակության օբյեկտը, որը նկարել ՉԻ ԿԱՐԵԼԻ, այսօր վերածվել է բեմահարթակի, որը մարդիկ ազատ նկարում են Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը
5
Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պետք է պատասխանել Ադրբեջանին, թե չէ կստացվի, որ մեր լռությունը համաձայնության կամ վախի նշան է․ Թևանյան. Տեսանյութ ՀՀ ԱԺ-ն պետք է պատասխանի Ադրբեջանի խորհրդարանին. Ընդդիմությունը նախագիծ է բերել. Ուղիղ Հայաստանում գավառական բռնապետություն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով․ Տեսանյութ Ադրբեջանը լեգիտիմ հիմք է փորձում նախապատրաստել Լաչինի միջանցքը ռուսների հետ «համատեղ» վերահսկելու համար Պատերազմ Արցախում
ԻՆՉՊԵ՞Ս ստացվեց, որ ռազմավարական նշանակության օբյեկտը, որը նկարել ՉԻ ԿԱՐԵԼԻ, այսօր վերածվել է բեմահարթակի, որը մարդիկ ազատ նկարում են Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը Մատաղիս-Քարվաճառ հատվածում վեճ է տեղի ունեցել հայերի ու երթևեկող ադրբեջանիցիների միջև. կան վիրավորներ Շարքային զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից. ՔԿ Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Մանկական եվրատեսիլ-2022»-ի բացման և անցկացման օրերին Երևանում փողոցներ փակ կլինեն Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը Զինծառայող է վիրավորվել Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով «Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․»․ Նազենի Հովհաննիսյան Ինչի՞ դիմաց են համաձայնել բացել ճանապարհը․ Ալվինա Աղաբաբյան 21-ամյա կինը «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերելուց հետո մահացել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ ՀՀ տարածքից Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է «Բակո Սահակյանին Արցախի մարզպետ ասեց, ու դուք ծափահարում էիք». Նարեկ Մանթաշյան Ովքեր լիցենզիա ստացան, ցուցադրում են այս իշխանություններին հաճո լուրեր. Բագրատ Եսայան Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհն ադրբեջանցիները փակել են Թուրքերին էստի համեցեք անողները հաղթում են , մեր կարգախոսը էլ ակտուլ չէ , Երկիրը էլ իսկապես երկիր չէ Սրանց զարդարանքի կեսը վանդալիզմ է հիշեցնում, կեսն էլ՝ արգելված սպիտակ ֆոսֆորի «տեղատարափ». Տեսանյութ Քաղաքում տոնական լույսերի թեմայով հերթական անգամ հաջող կերպով շեղեցին բոլորիս ուշադրությունը և իրական բողոքը երկու կարևորագույն թեմայից ԱԺ նիստը նայելուց տեսա, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ այժմ տեսնում եմ նաև, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Հիվանդանոցից դատապարտյալը դիմել է փախուստի․ շարունակվում են նրա որոնողական աշխատանքները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 32-ամյա տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ

Գեղարքունիքում անտիկ շրջանի բրոնզե զարդեր են հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է Ք.ա. 15-14 – Ք.ա. 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների ղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ և զարդեր են տարվել։ «Դամբարանի վերգետնյա մասը վնասված է, փորձել են սալերը տեղաշարժել, բայց հավանաբար ծանրության պատճառով չեն կարողացել։

Փորձել են նաև մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավերել են մի քանի դամբարաններ՝ թշնամաբար վերաբերվելով մեր նախնիների պատմամշակութային ժառանգությանը»,-ասում է Փիլիպոսյանը։ Նրա խոսքով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մետր տրամագծով կրոմլեխ (բրոնզեդարյան կառույցի տեսակ) ունի։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն դրել։

Թաղումը եղել է խմբային. դամբարանի տերը պառկած էր առանձին՝ մեջքի վրա և կծկված ոտքերով, իսկ ոտքերի մոտ 7-8 մարդու կմախքներ կային։ «Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սևանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին»,-նշում է պեղումների ղեկավարը։ Նախորդ տարիներին Քանագեղից հայտնաբերված գտածոները պահվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդում։

Այս պեղումներից գտնված հնագիտական նյութը նույնպես կհանձնվի «Էրեբունի» թանգարանին։ Հնամարդաբանական նյութը կուսումնասիրի արշավախմբի անդամ, ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Պեղումները կշարունակվեն նաև հեկող տարի։ Քանագեղի հնավայրի պեղումների արշավախմբի կազմում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, Հայաստանի պատմության թանգարանի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը։ Պեղումների ընթացքին պարբերաբար ծանոթացել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։

Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ 1980-ական թվականներին հուշարձանում պեղումներ է կատարել անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը, 1998-2004-ին հնավայրում աշխատել է Աշոտ Փիլիպոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan