«Համաձայն չենք, որ հայրս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը»․ Արփի Սիրադեղյան
Դիտել նաև
«Հայկը, որ չասեց «պապանձվիր», ըտեղ ինձ վապշե ԲԱՑԵԼ ԷՐ»
Էլի պնդում ե՞ք, որ մենք անհայրենիք ենք, անուղեղ ոչխար. Արփի Դավոյանը՝ Անահիտ Սարգսյանին. Տեսանյութ
ՔՊ-ականները պահանջում են Արփի Դավոյանին մանդատից զրկել՝ զեղծարարության համար
2018-ին 570 հազար ունեցող Դավոյանը 25 մլն դրամով տուն, իսկ 3 մլն դրամով մեքենա է գնել
«Ես գիտեմ ավելին, քան դու կարծում ես». Արփի Գաբրիելյան
«Ես՝ Արփի Վանոյի Սիրադեղյանս, և իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։
Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան պանթեոնում։
Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով՝ դավաճան, տեսակով՝ մանրապճեղ։
Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո, ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ։
Վանոն եղել է, կա ու լինելու է` իր գրով ու գործով։
Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։
Արփի Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից