Նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկ հայտնածներ չեն եղել
Դիտել նաև
Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց․ ՀայաՔվե
Ինչու՞ է Տիգրան Ավինյանն ուզում մեզ համար անհայտ տրոլեյբուսներ ներկրել, որոնք չեն գործարկվել դեռ ոչ մի երկում. Հայերը ձեր համար ճագարի դեր են կատարու՞մ
Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է
Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն
Հայաստանի 18 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը
Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել։
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։
Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։