Ֆրանսիան փոխել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահին
Դիտել նաև
Ադրբեջանը հաստատել է, որ չի մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երևանյան հանդիպմանը
«Ահաբեկչության նախապատրաստման» ԱԱԾ կադրերը խաղարկայինի տպավորություն են թողել. փորձագետ
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստին
Պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար
Ֆրանսիան փոխել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահին: Այս տեղեկությունը «Սպուտնիկ.Արմենիայի» հետ զրույցում հաստատել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: Բրիս Ռոքֆեյլը կպաշտոնավարի ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն, ով այդ պաշտոնին էր 2016 թ. հոկտեմբերից:
Մինչ այս նշանակումը Ռոքֆեյլը Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանն էր, դրանից առաջ գլխավորում էր Պանամայում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը, եղել է նաև Ռիո-դե-Ժանեյրոյի գլխավոր հյուպատոս: 2000-ականների սկզբում Ռոքֆեյլը եղել է Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում քաղաքական խորհրդական: