«Նրանց միասին հաճախ կտեսնեք». Քիմ Քարդաշյանին նկատել են երիտասարդ դերասանի հետ զվարճանալիս

Դիտել նաև
Ինչպես է զգում իրեն Քիմ Քարդաշյանը սոցցանցերում Քանյե Ուեսթին արգելափակումից հետո
Օրինական ամուսնալուծությունից 1 օր անց Քիմ Քարդաշյանը ինստրագրամյան հաշվից հեռացրել է Ուեսթ ազգանունը
Քիմ Քարդաշյանը մանկության տարիների լուսանկար է հրապարակել
«Պետք չէ ինձանից խլել երեխաներիս»․ Քանյե Ուեսթը նոր հարցազրույցում սպառնում է Քիմ Քարդաշյանին
Մարգարիտա Սիմոնյանն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ
Ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանին նկատել են դերասան Փիթ Դևիդսոնի ընկերակցությամբ։ Զույգը ընկերների հետ ժամանակ էր անցկացնում սահարանում: Քարդաշյանին և Դեյվիդսոնին պապարացիները նկատել են իրար ձեռք բռնած։
Սակայն նրանց մտերիմները պնդել են, որ 41-ամյա ռեալիթի շոուի աստղին և 27-ամյա դերասանին կապում են միայն ընկերական հարաբերությունները։
«Նրանք շփվում են նույն շրջանակում, այնպես որ, նրանք ժամանակ առ ժամանակ կհայտնվեն միասին», - PEOPLE-ին ասել է նրանց ընկերներից մեկը: «Նրանք ընկերություն են անում»:
Սակայն լրագրողները կասկածի տակ են դնում այս խոսքերը, քանի որ Saturday Night Live-ում Քարդաշյանը համբուրել էր Դեյվիդսոնին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեալիթիի հեռուստաաստղը Քանյե Ուեսթից գնել էր իրենց համատեղ տունը։