Ընտրություն անելուց առաջ մի անգամ ևս լսեք Շուշիում հնչող մուղամի ձայնը. Ռոբերտ Հայրապետյան
Դիտել նաև
Իշխանությունը վերահսկում է ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում է վճռի հրապարակման օրն ու ժամը․ Սամվել Մայրապետյան
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
«Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում». Տ. Հայրապետյան
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է: Նա այն աստիճան ինքնամոռաց է լծվել Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնած թիմին գովազդելով, որ մոռացել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի մասին:
Ըստ այդմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին և հանրային ծառայողին արգելվում է իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ օրենքը նշում է, որ այդ պահանջը չպահպանելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Նիկոլ, պատրաստվում ես քո իրավունքի դիկտատուրայի հաստատման շրջանակներում կարգապահական պատասխանատվության ենթարկել քո կողմից նշանակված կադրին, թե՞ հրահանգելու ես արդարադատության նախարարիդ, որպեսզի ևս մեկ անգամ ափսոսա, որ երկրում օրենք ու Սահմանադրություն կա:
Հ.Գ. Ստեղծված իրավիճակում սա պայքար չէ իշխանության կամ ընդդիմության միջև: Սա պայքար է Արցախը հանձնած ու Հայաստանը վտանգած մարդկանց, ու Արցախի ու Հայաստանի սուվերենությունը որպես բարձրագույն արժեք պահողների միջև:
Ընտրություն անելուց առաջ մի անգամ ևս լսեք Շուշիում հնչող մուղամի ձայնը, քանի որ դուք եք որոշելու վաղը դրա՝ Սյունիքում լսվել չլսվելու հարցը:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից