Նիկոլ Փաշինյանը՝ «գրիչ թռցնելու» մոլագար. Տեսանյութ Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին. Տեսանյութ «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ
27
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Նիկոլ Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարը կմնա ազատության մեջ Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Ջհանգիրյանը բացահայտեց, որ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որպեսզի բռնագրավեր երկրի դատական իշխանությունը Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Տիգրան Քեոսայանը Ղազախստանում հայտնվել է «ահաբեկիչների» ցուցակում. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա Ինչքան հասկանում եմ վաղը նորից մեղադրանքներ ու հայհոյանքներ են թափելու Տիգրան Մեծի գլխին Homo Capitulanticus. Մենք ենք մեր պոդկաստը. Տեսանյութ 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի վերջին արարը` Բերձորն ու ճանապարհը թուրքերին հանձնելը Ցավոք սրտի, խաղաղության մասին ինչքան շատ են խոսում, պատերազմի ու վառոդի հոտն օդում ավելի ուժգին է կախվում Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին 90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը Թշնամին արգելել է Երևան-Բեյրութ-Երևան չվերթները Գրիչի մասին…Նիկոլը գողացել է 4.000-ից ավել ջահելի կյանք Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Նիկոլ Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարը կմնա ազատության մեջ Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում Արցախի Մարտունին, Քարվաճառը ազատագրած ազգային հերոս Ավոյի և իր հայրիկի համատեղ նկարը հրապարակած Նանար Պողոսյանին Ֆեյսբուքը արգելափակել է երկու ամսով Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը՝ «գրիչ թռցնելու» մոլագար. Տեսանյութ Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի Հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում. Պատերազմը և մենք. Հայտարարություն՝ ԱՀ ԱԺ-ում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջով Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն Հավաքեք ձեր վեշերն ու գնացեք, եթե չէ` հետագայում կերևա` ինչ կլինի. Ապարանում սպանվածի հարազատ. Տեսանյութ Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին. Տեսանյութ Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն Թող հանցագործ Փարվանյանները մաքրվեն, մեր աչքին չերևան, որ հանցագործ չդառնանք․ սպանվածի հարազատ. Տեսանյութ Խնդրում եմ Պապիկյանին, որ չխառնվի․ խոսում են՝ Մաթևոսն իր ընկերն ա․ եղբորս սպանողը պետք է պատասխան տա. Տեսանյութ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ Էս արյունահեղությունը կատարողները չպետք է մտնեն Ապարան․ ապարանցի. Տեսանյութ Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածի հայր. Տեսանյութ Պարոնա՛յք, եթե ձեր արժանապատվությանը չեք կարողանում տեր կանգնել, երկրի պատիվն ինչպե՞ս եք պահելու Ինձ սպանել են Նիկոլին ընտրած, Հայաստանը ու հայերին ատող բոլոր մարդիկ. Ինձ սպանել է թուրքի հոգի ունեցող նիկոլական պատգամավորի բարեկամը ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը․ Politik.am Ապարանում օրը թեժ է սկսել. սպանված տղերքի եղբայրները, հարազատներն ու ընկերներն են հավաքվել քաղաքի կենտրոնում Էդմոնդոն այնքան է տարված ընդդիմությանը հարվածելով, որ ուզում է Քոչարյանի անգամ աղջիկ թոռանը բանակում տեսնել. Լուսանկար Պարոնայք,ե՞րբ եք հասկանալու,որ միջազգային իրավունքն այսօրվա աշխարհում չի աշխատում Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում. Վարդան Ոսկանյանն իր հետ Թեհրանում պատահածի մասին Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը 975 մլն 686 հազար դրամ. Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը

Թմրամիջոցի ապօրինի տարանցման համար Արցախի տարածքն օգտագործելու՝Ալիևի մեղադրանքը մտացածին է

Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարը քրեաիրավական ոլորտում հայ-իրանական գործակցության առաջնահերթություններից է, Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ:

2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի:

Ընդ որում՝ եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451կգ թմրամիջոց:

Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ Հերոին տեսակի թմրամիջոց։

Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: Սկսած 2016 թվականից՝ բայցահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:

Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:

Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ:

Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնվարորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից (ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել գրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով:

Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ:

Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում:

Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում:

Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:

Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում»,- գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan