Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Գյումրիում քաղաքապետի ընտրության հարցով անորոշությունը մնում է

Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում քվեների մեծ մասը ստացած «Բալասանյան դաշինք» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, թե որ ուժի հետ հնարավոր կոալիցիա կկազմի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ավագանու թեկնածու, համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Արամ Շաբոյանը։

«Դեռ որոշում չունենք, վաղվանից երևի հանդիպումներ կունենանք մյուս ուժերի հետ, որոշում կկայացնենք»,-նշեց Արամ Շաբոյանը։

Կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ առաջարկություններ են ունեցել, սակայն չբացահայտեց թե ինչ և որ ուժերի կողմից։

Հարցին, թե ի՞նչ խնդիր կար, որ կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը հրաժարվեց մանդատից, Շաբոյանը պատասխանեց, որ ոչ մի։ «Մեր սպորտի բաժնի պետն էր, ընդամենն ուզեց ինքնաբացարկ հայտնել, որ գենդերային հավասարությունը պահպանվի, հաջորդ համարում կին կար, օրենքի պահանջը կատարվեց»,-եզրափակեց նա։

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինք կուսակցությունը ստացել է 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4, «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիր»-ը՝ 2 մանդատ։

«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը վերահաստատեց նախկինում կուսակցության արտահայտած դիրքորոշումը՝ «կոալիցիա չենք կազմում»։

«Գյումրու մասով, ինչը որ միշտ ասել ենք, այդպես է՝ «կոալիցիա չենք կազմում»։ Մինչև այս պահն այդպես է։ Ցանկացած լավ բան, որը Գյումրու շահերից է բխում, բնականաբար կքննարկենք ցանկացած կուսակցության հետ »,-ընդգծեց նա։

«Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն ասաց, որ այս պահին որոշում չունեն դեռ։

«Դեռ քննարկում ենք մեր թիմի ներսում, մոտ ժամանակներում երևի պարզ կլինի արդեն։ Ինքներս էլ հասկանանք՝ ով է առաջադրվում [համայնքապետի պաշտոնի համար], ով ինչպես իրեն պետք է դրսևորի, ըստ այդմ մենք կկողմնորոշվենք, մեր քայլը կկատարենք»,-ասաց Զոհրաբյանը։

«Մենք մեր տեսակետը հրապարակային հայտնել ենք, ասել ենք, որ պատրաստ ենք Բալասանյան դաշինքի հետ համագործակցել։ Նման հրապարակային պատասխան դեռ չունենք, երբ որ կգա ավագանու առաջին  նիստը, բնականաբար ըստ այդմ մեր ընտրված թիմն իր գործողությունները կկատարի»,-եզրափակեց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցություններից չհաջողվեց այս թեմայով մեկնաբանություն ստանալ․ զանգերը մնացին անպատասխան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan