Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին

Ներկայացնում ենք Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի նամակը՝ կալանավայրից.

«Իմ շատ սիրելի՛ գորիսեցիներ,

Հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Դուք վերահաստատեցիք մեր սրբացած հողի վրա մեր վաղվա օրը, մեր երեխաների անվտանգ ու ապահով ապագան միասին կերտելու բոլորիս ազնիվ մղումներն ու հաստատակամությունը:

Ընտրություններում մեր դաշինքի շռնդալից հաղթանակը միայն իմը չէ, դաշինքինը չէ, այն նախ և առաջ Ձեզնից յուրաքանչյուրինն է, մեր ազգինն է, և իրենց մեջ նժդեհականությունը կրող մեր բոլոր հայրենակիցներինը, անգամ նրանցը, ովքեր չեն ուզել կամ համարձակություն չեն ունեցել կանգնել մեր քաղաքական թիմի կողքին։
Ցավոք, դեռևս Ձեզ հետ անմիջական շփման և միասին մեր հաղթանակը նշելու հնարավորություն չունեմ: Ասում եմ՝ դեռևս, քանի որ վստահ եմ, որ շատ շուտով արդարությունը կհաղթի, ու ես կլինեմ ազատության մեջ և մենք օր առաջ մեր ջանքերը կմեկտեղենք մեր սիրելի համայնքի և հայրենիքի շենացման գործում:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ձեր ընտրությամբ Դուք կրկնապատկեցիք, եռապատկեցիք այն ներուժն ու էներգիան, որը պատրաստ եմ ներդնել գալիք տարիներին իրականացվող համայնքային ծրագրերում, ինձ վստահված համայնքապետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքում:

Ամեն ժամանակահատված վեր է հանում նոր խնդիրներ, առաջ է բերում նոր իրողություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանք ասես փորձաքարեր լինեն՝ ուղղված հայությանդեմ: Սակայն մենք չենք վախենում, մենք չենք ընկրկում այդ բոլոր խնդիրների, խոչընդոտների առջև և ունենք բավարար ուժ և վճռականություն այդ փորձաքարերը կոտրելու, դրանք ավազահատիկների վերածելու, այնուհետև մեր ճանապարհից ամբողջովին հեռացնելու գործողությունների հստակ պլան:

Հոկտեմբերի 17-ից մենք թևակոխել ենք մեր համայնքի շենացման մի նոր շրջափուլ, որը դարձյալ անցնելու ենք միասին՝ ձեռք ձեռքի տված, բռունցքված ու ավելի մեծ նվիրումով ու եռանդով: Վաղվա մեր ապագան կախված է յուրաքանչյուրիցս, իսկ ես գիտեմ, որ մենք՝ գորիսեցիներս միասնական ու անկոտրում ենք, համառ ու պատրաստ դիմակայելու մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և պատվով հաղթահարելու ցանկացած փորձություն:

Մեզ բնորոշ չեն թուլությունը, թուլակամությունը, թուլամորթությունն ու տկարությունը:

Մեր հաղթական ուղին մենք անցնելու ենք նաև նրանց հետ, ովքեր անձնական, քաղաքական կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չքվեարկեցին մեր օգտին, նրանց հետ, ովքեր տրվեցին անհավասար մրցակցային պայմաններում քարոզարշավի ընթացքում կիրառված սադրանքներին, որոնք օրվա իշխանությունը գործի դրեց քաղաքական, վարչական, ֆինանսական, բարեկամական ռեսուրսների անխնա կիրառմամբ և,որ ամենաողբերգականն է՝ անմասն չմնացին նաև հասարակությանը պառակտելու մոլուցքից, գորիսեցիներին նորից սևերի և սպիտակաների, նախկինների և ներկաների բաժանելու քարոզչությունից:

Հաղթանակի ճանապարհը միասին ենք անցնելու նաև նրանց հետ, ովքեր՝օգտվելով իմ անազատությունից համացանցը ողողեցին իմ անձը հեղինակազրկելու, ինձ վարկաբեկելու էժանագին գրառումներով, կեղծ և ստահոդ տեղեկություններով, նաև նրանց հետ, ովքեր հուսալքությունից, հիասթափությունից, անճարությունից դրդված՝ չմասնակցեցին ընտրություններին:

Սիրելի՛գորիսեցիներ,

Չարությունը, սուտը, կեղծիքն ու ատելությունը տեղ չունեն մեր գործելաոճում:

Դրանք պետք է արմատախիլ անել մեր բոլոր գորիսեցիների, նաև համայն հայության մտքից և հոգուց։

Մեզ համար երբեք չեն եղել և չեն կարող լինել մերոնքականներ ու ձերոնքականներ, չեն կարող լինել արտոնյալներ ու ոչ արտոնյալներ, մենք շարունակելու ենք մեր սկսած գործը՝ հավատարիմ մնալով դեռևս 2017 թվականից որդեգրած` մեր ծննդավայրի, Սյունյաց աշխարհի, մեր հայրենիքի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացմանն ու պետականաշինության անդավաճան գործին:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գորիսեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր դաշինքին, ովքեր հավատացին Գորիս համայնքը միասին կառուցելու, շենացնելու մեր պատրաստակամությանը, ովքեր չդավաճանեցին սյունեցու և գորիսեցու հազարամյակների ազնվացեղ ոգուն ու գենետիկ հիշողությանը:

Արդեն իսկ համոզվել եք, որ ես և իմ թիմակիցները պատրաստ ենք անեշեղորեն և աներկբա հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ամեն օր մի նոր բան կառուցելու մեր ազնիվ ձգտումով:
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև բոլոր այն հայրենակիցներիս, որոնք չլինելով գորիսեցի ուշիուշով հետևեցին ընտրական գործընթացներին՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս:

Մեզ համար բացարձակ արժեք է աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր սյունեցի, յուրաքանչյուր գորիսեցի, որն իր մեջ կրում է հայու գենը, հավատարիմ է մեր տեսակին և պատրաստ է մեզ հետ մարտնչելու, պայքարելու՝ հանուն պայծառ գալիքի, հանուն հայապահպանության ու սերունդներին ավելի հզոր ու պաշտպանված հայրենիք կտակելու մեր արդար գործի:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan