Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել՝ ՔՊ–ական պատգամավորների մասնակցությամբ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ
8
Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան․ Տեսանյութ Պատերազմ Արցախում
Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, նրա տղային չեն խոշտանգի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պատերազմից հետո արտասահմանյան շրջագայությունների ծախսերը ավելացրել է հինգ անգամ. ինչո՞ւ. Ա. Թևանյան. Տեսանյութ Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Քարվաճառի հանձնումից հետո կառավարությունը Վարդենիսի նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինի. Թ. Թովմասյան. Տեսանյութ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին ՔՊ-ն դեկտեմբերի 17-ին «կվերցնի» ԵՊՀ-ն. ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան «Գերիների ծնողների մոտ պետք է կանգնել և բացատրություն տալ»․ Գեղամ Նազարյան Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը թուրքին, Ադրբեջանին զակազ տվեց, թե էս երեխեքին մորթի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. զոհվածի հայր Ստեփան Գալստյանն առ այսօր որեւէ ցուցմունք չի տվել. պաշտպան Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ Հարությունյան Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին Հաագայի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել՝ ՔՊ–ական պատգամավորների մասնակցությամբ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Սոչիից հետո Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունն անսպասելի էր ՀՀ-ի համար Իսրայելի օրինակը բերելիս՝ հիշենք, որ այնտեղ հողատու ԱԺ նախագահ, վարչապետ ու իշխանություն չկա. Բ. Մուրազին՝ Ալեն Սիմոնյանին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը «Ինչի՞ համար գնաց արյուն թափեց». Ադրբեջանում չեն թողնում սգալ, հատկապես դրոններով. Տեսանյութ Բորենու նման հարձակվել են մեր վրա, հակահարված են ստացել Ոստիկաններն երեկվա ծեծկռտուքից հետո ուժեղ հսկողություն են սահմանել ԱԺ-ի մոտ. Տեսանյութ Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում Փարիզ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում Պալաչն էլ չի փրկել Ռոմանոսին Այսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքները Երբ իշխանության համար ԱԺ-ում ծեծ կազմակերպելն ավելի կարևոր է, քանի Սյունիք պահելը․․․ Ալեն Ղևոնդյան Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները. ադրբեջանական ԶԼՄ-ներ Անհետ կորած և գերեվարված զինառայողների հարազատները փակել են Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոցները. Տեսանյութ Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Գերիների հարազատները կառավարության մոտ փողոց են փակել․ 18+.Տեսանյութ

Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին

Ներկայացնում ենք Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի նամակը՝ կալանավայրից.

«Իմ շատ սիրելի՛ գորիսեցիներ,

Հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Դուք վերահաստատեցիք մեր սրբացած հողի վրա մեր վաղվա օրը, մեր երեխաների անվտանգ ու ապահով ապագան միասին կերտելու բոլորիս ազնիվ մղումներն ու հաստատակամությունը:

Ընտրություններում մեր դաշինքի շռնդալից հաղթանակը միայն իմը չէ, դաշինքինը չէ, այն նախ և առաջ Ձեզնից յուրաքանչյուրինն է, մեր ազգինն է, և իրենց մեջ նժդեհականությունը կրող մեր բոլոր հայրենակիցներինը, անգամ նրանցը, ովքեր չեն ուզել կամ համարձակություն չեն ունեցել կանգնել մեր քաղաքական թիմի կողքին։
Ցավոք, դեռևս Ձեզ հետ անմիջական շփման և միասին մեր հաղթանակը նշելու հնարավորություն չունեմ: Ասում եմ՝ դեռևս, քանի որ վստահ եմ, որ շատ շուտով արդարությունը կհաղթի, ու ես կլինեմ ազատության մեջ և մենք օր առաջ մեր ջանքերը կմեկտեղենք մեր սիրելի համայնքի և հայրենիքի շենացման գործում:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ձեր ընտրությամբ Դուք կրկնապատկեցիք, եռապատկեցիք այն ներուժն ու էներգիան, որը պատրաստ եմ ներդնել գալիք տարիներին իրականացվող համայնքային ծրագրերում, ինձ վստահված համայնքապետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքում:

Ամեն ժամանակահատված վեր է հանում նոր խնդիրներ, առաջ է բերում նոր իրողություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանք ասես փորձաքարեր լինեն՝ ուղղված հայությանդեմ: Սակայն մենք չենք վախենում, մենք չենք ընկրկում այդ բոլոր խնդիրների, խոչընդոտների առջև և ունենք բավարար ուժ և վճռականություն այդ փորձաքարերը կոտրելու, դրանք ավազահատիկների վերածելու, այնուհետև մեր ճանապարհից ամբողջովին հեռացնելու գործողությունների հստակ պլան:

Հոկտեմբերի 17-ից մենք թևակոխել ենք մեր համայնքի շենացման մի նոր շրջափուլ, որը դարձյալ անցնելու ենք միասին՝ ձեռք ձեռքի տված, բռունցքված ու ավելի մեծ նվիրումով ու եռանդով: Վաղվա մեր ապագան կախված է յուրաքանչյուրիցս, իսկ ես գիտեմ, որ մենք՝ գորիսեցիներս միասնական ու անկոտրում ենք, համառ ու պատրաստ դիմակայելու մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և պատվով հաղթահարելու ցանկացած փորձություն:

Մեզ բնորոշ չեն թուլությունը, թուլակամությունը, թուլամորթությունն ու տկարությունը:

Մեր հաղթական ուղին մենք անցնելու ենք նաև նրանց հետ, ովքեր անձնական, քաղաքական կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չքվեարկեցին մեր օգտին, նրանց հետ, ովքեր տրվեցին անհավասար մրցակցային պայմաններում քարոզարշավի ընթացքում կիրառված սադրանքներին, որոնք օրվա իշխանությունը գործի դրեց քաղաքական, վարչական, ֆինանսական, բարեկամական ռեսուրսների անխնա կիրառմամբ և,որ ամենաողբերգականն է՝ անմասն չմնացին նաև հասարակությանը պառակտելու մոլուցքից, գորիսեցիներին նորից սևերի և սպիտակաների, նախկինների և ներկաների բաժանելու քարոզչությունից:

Հաղթանակի ճանապարհը միասին ենք անցնելու նաև նրանց հետ, ովքեր՝օգտվելով իմ անազատությունից համացանցը ողողեցին իմ անձը հեղինակազրկելու, ինձ վարկաբեկելու էժանագին գրառումներով, կեղծ և ստահոդ տեղեկություններով, նաև նրանց հետ, ովքեր հուսալքությունից, հիասթափությունից, անճարությունից դրդված՝ չմասնակցեցին ընտրություններին:

Սիրելի՛գորիսեցիներ,

Չարությունը, սուտը, կեղծիքն ու ատելությունը տեղ չունեն մեր գործելաոճում:

Դրանք պետք է արմատախիլ անել մեր բոլոր գորիսեցիների, նաև համայն հայության մտքից և հոգուց։

Մեզ համար երբեք չեն եղել և չեն կարող լինել մերոնքականներ ու ձերոնքականներ, չեն կարող լինել արտոնյալներ ու ոչ արտոնյալներ, մենք շարունակելու ենք մեր սկսած գործը՝ հավատարիմ մնալով դեռևս 2017 թվականից որդեգրած` մեր ծննդավայրի, Սյունյաց աշխարհի, մեր հայրենիքի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացմանն ու պետականաշինության անդավաճան գործին:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գորիսեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր դաշինքին, ովքեր հավատացին Գորիս համայնքը միասին կառուցելու, շենացնելու մեր պատրաստակամությանը, ովքեր չդավաճանեցին սյունեցու և գորիսեցու հազարամյակների ազնվացեղ ոգուն ու գենետիկ հիշողությանը:

Արդեն իսկ համոզվել եք, որ ես և իմ թիմակիցները պատրաստ ենք անեշեղորեն և աներկբա հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ամեն օր մի նոր բան կառուցելու մեր ազնիվ ձգտումով:
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև բոլոր այն հայրենակիցներիս, որոնք չլինելով գորիսեցի ուշիուշով հետևեցին ընտրական գործընթացներին՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս:

Մեզ համար բացարձակ արժեք է աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր սյունեցի, յուրաքանչյուր գորիսեցի, որն իր մեջ կրում է հայու գենը, հավատարիմ է մեր տեսակին և պատրաստ է մեզ հետ մարտնչելու, պայքարելու՝ հանուն պայծառ գալիքի, հանուն հայապահպանության ու սերունդներին ավելի հզոր ու պաշտպանված հայրենիք կտակելու մեր արդար գործի:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan