Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
8
Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Պատերազմ Արցախում
Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո արդեն զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը Օլաֆ Շոլցին ընտրեցին Գերմանիայի կանցլեր Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Կրակոցներ Երևանում Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը Հրդեհ՝ Երեւանի շրջանային փողոցում. գործխարանի երրորդ հարկում ծուխ է նկատվել, մեկնել է 2 մարտական հաշվարկ Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ «Վստահ չեմ՝ գուցե պայմանավորվել էին, որ Սևանի ա՞փ պետք է դուրս գար Ադրբեջանը, բայց ՌԴ-ն խափանեց, դա քննությունը կպարզի». Դ. Շահնազարյան. Տեսանյութ Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, նրա տղային չեն խոշտանգի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պատերազմից հետո արտասահմանյան շրջագայությունների ծախսերը ավելացրել է հինգ անգամ. ինչո՞ւ. Ա. Թևանյան. Տեսանյութ Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Քարվաճառի հանձնումից հետո կառավարությունը Վարդենիսի նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինի. Թ. Թովմասյան. Տեսանյութ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին ՔՊ-ն դեկտեմբերի 17-ին «կվերցնի» ԵՊՀ-ն. ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան «Գերիների ծնողների մոտ պետք է կանգնել և բացատրություն տալ»․ Գեղամ Նազարյան Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը թուրքին, Ադրբեջանին զակազ տվեց, թե էս երեխեքին մորթի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. զոհվածի հայր Ստեփան Գալստյանն առ այսօր որեւէ ցուցմունք չի տվել. պաշտպան Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ Հարությունյան Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին Հաագայի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել՝ ՔՊ–ական պատգամավորների մասնակցությամբ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Սոչիից հետո Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունն անսպասելի էր ՀՀ-ի համար Իսրայելի օրինակը բերելիս՝ հիշենք, որ այնտեղ հողատու ԱԺ նախագահ, վարչապետ ու իշխանություն չկա. Բ. Մուրազին՝ Ալեն Սիմոնյանին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը «Ինչի՞ համար գնաց արյուն թափեց». Ադրբեջանում չեն թողնում սգալ, հատկապես դրոններով. Տեսանյութ Բորենու նման հարձակվել են մեր վրա, հակահարված են ստացել Ոստիկաններն երեկվա ծեծկռտուքից հետո ուժեղ հսկողություն են սահմանել ԱԺ-ի մոտ. Տեսանյութ Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում Փարիզ

Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին է՝ չորեքշաբթի, ուղիղ 22 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, չորեքշաբթի օրը, ահաբեկիչները Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մտան Ազգային ժողով և գնդակահարեցին այն ժամանակվա վարչապետին, խորհրդարանի ղեկավարին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Հոկտեմբերի 27-ի մասին շատ է գրվել ու խոսվել։ Շատերն ասում էին, որ քանի դեռ իշխանությունը չի փոխվել, հոկտեմբերի 27-ի հանցագործությունը չի բացահայտվելու։ 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անցել է 3 տարի, և ինչպես պարզվում է, անգամ իշխանափոխությունն այս հարցում ոչինչ առաջ չի տարել։ Ինչն իր հերթին նշանակում է 2 բան՝ կա՛մ մինչև 2018 թվականը գործն արդեն ամբողջությամբ բացահայտված էր, և մնացած բոլոր մանիպուլյացիաները դեմագոգիայի դաշտից էին, կա՛մ գործն այնքան խճճված է, որ գործող իշխանությունը չի կարողանում բացահայտել այն։

Իհարկե, կա երրորդ՝ հիպոթետիկ տարբերակը, որ գործող իշխանությունը շահագրգռված չէ այս հանցագործության բացահայտմամբ, ինչպես նախկին իշխանություններն էլ շահագրգռված չէին։ Սակայն սա ավելի շուտ հիպոթետիկ տարբերակ է, քանի որ այս վարկածը պնդելու ծանրակշիռ փաստեր չկա։

Փաստացի, կարելի է ասել, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված նախկինում իշխանությունների հասցեին հնչած բոլոր մեղադրանքները դեմագոգիա էին։ Ոմանք անկեղծորեն մոլորության մեջ ընկան ու անկեղծ էին իրենց հայտարարություններում, իսկ ոմանք էլ հստակ միտումնավոր ու նպատակաուղղված «թեժացրեցին այս խնդիրը»՝ ելնելով իրենց անձնական նպատակներից։ Վերջիններիս մեջ հատկապես կարելի է նշել Արամ Զավենի Սարգսյանին և Անահիտ Բախշյանին։

Այս երկուսն էլ փորձել են իրենց քաղաքական կարիերան կառուցել այս ողբերգության վրա՝ փորձելով իրենց նպատակներին հասնել արյան վրա սպեկուլյացիաների հաշվին։ Սակայն, բարեբախտաբար, հայ հասարակությունը չգնահատեց նրանց կատարած ծայրահեղ անբարոյական քայլը, և արդյունքում երկուսն էլ հայտնվեցին պատմական աղբանոցի մեջ։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 27-ի ողբերգության բացատրությունն անհրաժեշտ է մեր հասարակությանը։

Ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը և ի՞նչ կարգախոսներ են օգտագործել ահաբեկիչները։

Հայտնի է, որ 90-ականների սեփականաշնորհման և այլ գործընթացների արդյունքում հասարակությունը հիասթափված էր։ Այս հիասթափությունն ամենուր էր, բայց կենտրոնականն այն էր, որ իշխանությունը կորցրել էր իր լեգիտիմությունը, և հասարակության մի զգալի հատված իշխանությունն անվանում էր «թալանչիական»։ Հենց այս կարգախոսով Նաիրի Հունանյանը և իր խումբը մտավ ԱԺ ու գնդակահարեգ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։

Նաիրի Հունանյանը անկեղծորեն հավատում էր, որ գնդակահարելով «թալանչիներին ու ժողովրդի արյունը ծծողներին»՝ դրանով իսկ կատարում է հասարակական պատվերը։ Եվ այն, որ հասարակության մի մասը միշտ հենց այդպես է մտածում, նույնպես փաստ է։ Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրկին խոսվում էր «ժողովրդի արյունը ծծելու» մասին։ Նույն հռետորաբանությունը կիրառվել է 2018-ին իշխանափոխության ժամանակ և դրանից հետո։

Ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ և 2018 թվականի գարնանը և հեղափոխությունից հետո գրեթե նույն կարգախոսներ կիրառվեցին։ Որից կարելի է եզրակացնել, որ այս բոլոր երեւույթների հետեւում կանգնած է եղել նույն արտաքին մոդերատորը։ Բայց նշված գործընթացներում անհրաժեշտ է նշել նաեւ մի շարք տարբերներ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին այս արտաքին մոդերատորի նպատակն էր ահաբեկչական հարձակման միջոցով երկրում խառնաշփոթ ստեղծել և քաղաքացիական պատերազմ հրահրել։ Նշենք, որ 1999-ի ահաբեկչությունից հետո Հայաստանը հրաշքով փրկվեց քաղաքացիական պատերազմից։

Հիշեցնենք նաև, որ մինչև հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանը մի խումբ անձանց հետ այցելել էր Թուրքիա և արժանացել բարձր մակարդակով ընդունելության։ Այն ժամանակ նրան ընդունեց թուրքական իշխող գրեթե ողջ քաղաքական վերնախավը, բացի Թուրքիայի նախագահից ու վարչապետից։ Հարց կարող է առաջանալ՝ Հայաստանի սովորական բնակիչը կամ պարզ հասարակական գործիչը կարո՞ղ է այսօր առժանանալ Թուրքիայում նման ընդունելությամբ։ Իհարկե ոչ, դա անհնար է: Հիշեցնենք, որ սա այն Թուրքիան է, որը ոչ այն ժամանակ, ոչ հիմա դիվանագիտական ​​հարաբերություններ չի ունեցել և չունի Հայաստանի հետ։

Շարունակելով զուգահեռները նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին թուրքական մամուլում, մինչդեռ այդ քննարկումներն այնքան անկեղծ էին, որ Թուրքիան նույնիսկ չփորձեց թաքցնել, որ այդ գործընթացները շատ ձեռնտու էին Անկարային։

Երբ այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը առաջիններից մեկը շնորհավորեց Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նա արժանացավ թուրքական քաղաքական շրջանակների կոշտ քննադատությանը։ Այս քննադատության հիմնավորումն այն թեզն էր, որ հասկանալի չէր, թե ինչու էր պետք աջակցել Հայաստանում մարտիմեկյան անախորժությունների, եթե Թուրքիայի նախագահը պիտի շնորհավորեր Սերժ Սարգսյանին:

Այն ժամանակ, սակայն, Գյուլի և Էրդողանի կողմնակիցները նույնպես անկեղծորեն պատասխանեցին այս հարցին ու նշվում էր, որ Մարտի 1-ի դեպքերով Սերժ Սարգսյանին իրենք դարձրել էին «կաղ բադ» նախագահ, որպեսզի հայ-թուրքական գործընթացներում նախատեսվածից ավելի շատ զիջումներ ստանան Հայաստանից։ Այս ամենին մենք ականատես եղանք Ցյուրիխում, երբ արձանագրություններում թղթի վրա գրվածից զատ, թուրքերը նաև հավելյալ պահանջներ ներկայացրին պաշտոնական Երևանին՝ դրանով իսկ փաստացի տապալելով ողջ գործընթացը։

Այն, ինչ չհաջողվեց գլխավոր մոդերատորին 1999-ին և 2008-ին, իրականում տեղի ունեցավ 2018-ի ապրիլին, որից հետո հաջորդաբար ոչնչացվեցին Հայաստանի պետական ​​բոլոր ինստիտուտները՝ ԱԺ-ն, կառավարությունը, դատարանները, Սահմանադրական դատարանը, ԱԱԾ-ն և վերջապես բանակը։ Իսկ որպեսզի թուրքական պլանն ամբողջական լինի, քանդվեց վստահության մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում, որից հետո ավիրվեց բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի դրանից հետո Թուրքիան լեգիտիմ մակարդակով պատերազմ սկսի Ղարաբաղում։

Ոչ մի թուրք գործակալ այս 3 տարում չէր կարողանա ոչնչացնել ողջ հայոց պետականությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ էր տեղական մակարդակի կեղծ ֆանատիկոս, որը կարող էր արժանանալ հասարակության վստահությանը։ Այս առումով Նաիրի Հունանյանն ու Նիկոլ Փաշինյանը նման կեղծ ֆանատիկոսներ էին։

Որպես ապացույց կարող ենք նշել, որ նույն Նաիրի Հունանյանը մինչեւ հոկտեմբերի 27-ը լայն շփում է ունեցել գործնականում Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի հետ՝ կոնկրետ խնդրանքներով դիմելով Վազգեն Սարգսյանին։ Համաձայնեք, որ իսկական ֆանատիկոսը նման քայլի չէր գնա։

Նույնը կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի մասին. Նրա «ստվերային», անուղղակի համագործակցությունը նախկին իշխանության հետ բոլորի համար հայտնի փաստ է։ Ինչ վերաբերում է օլիգարխների ու «թալանչիների» դեմ պայքարելու հարցին, ապա օլիգարխների դեմ իբր անկեղծ պայքարողն իրեն չէր շրջապատի Խաչատուր Սուքիասյանով ու Գուրգեն Արսենյանով, էլ չենք ասում Սամվել Ալեքսանյանի մասին։

Այս ամենն իրականություն չէր դառնա, եթե Հայաստանում իսկապես կայանար իրական քաղաքական էլիտայի ձևավորում, որը կկարողանար վերլուծել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի իրադարձությունների ոչ թե տեխնիկական կողմը, այլ արժեքային քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչը։ Մինչդեռ գավառական քաղաքական վերնախավը չկարողացավ լուծել այս մակարդակի խնդիրներ։ Արդյունքում՝ անցած 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք ձևավորել ժամանակակից հասարակություն, ժամանակակից ազգ, և այդ պատճառով հոկտեմբերի 27-ի ողբերգությունը կունենա Ջոն Քենեդու սպանության ճակատագիրը՝ դրանից բխող հետևանքներով։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan