Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
8
Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Պատերազմ Արցախում
Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա Գերիների ծնողներին «իմ» ու «քո»-ի, «մերոնք-ձերոնք»-ի բաժանելը մեզ լավ տեղ չի տանելու. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ ՊՆ-ն հերքում է ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը կարգելվի Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո արդեն զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը Օլաֆ Շոլցին ընտրեցին Գերմանիայի կանցլեր Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Կրակոցներ Երևանում Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը Հրդեհ՝ Երեւանի շրջանային փողոցում. գործխարանի երրորդ հարկում ծուխ է նկատվել, մեկնել է 2 մարտական հաշվարկ Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ «Վստահ չեմ՝ գուցե պայմանավորվել էին, որ Սևանի ա՞փ պետք է դուրս գար Ադրբեջանը, բայց ՌԴ-ն խափանեց, դա քննությունը կպարզի». Դ. Շահնազարյան. Տեսանյութ Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, նրա տղային չեն խոշտանգի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պատերազմից հետո արտասահմանյան շրջագայությունների ծախսերը ավելացրել է հինգ անգամ. ինչո՞ւ. Ա. Թևանյան. Տեսանյութ Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Քարվաճառի հանձնումից հետո կառավարությունը Վարդենիսի նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինի. Թ. Թովմասյան. Տեսանյութ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին ՔՊ-ն դեկտեմբերի 17-ին «կվերցնի» ԵՊՀ-ն. ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան «Գերիների ծնողների մոտ պետք է կանգնել և բացատրություն տալ»․ Գեղամ Նազարյան Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը թուրքին, Ադրբեջանին զակազ տվեց, թե էս երեխեքին մորթի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. զոհվածի հայր Ստեփան Գալստյանն առ այսօր որեւէ ցուցմունք չի տվել. պաշտպան Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ Հարությունյան Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին Հաագայի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել՝ ՔՊ–ական պատգամավորների մասնակցությամբ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Սոչիից հետո Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունն անսպասելի էր ՀՀ-ի համար Իսրայելի օրինակը բերելիս՝ հիշենք, որ այնտեղ հողատու ԱԺ նախագահ, վարչապետ ու իշխանություն չկա. Բ. Մուրազին՝ Ալեն Սիմոնյանին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը «Ինչի՞ համար գնաց արյուն թափեց». Ադրբեջանում չեն թողնում սգալ, հատկապես դրոններով. Տեսանյութ Բորենու նման հարձակվել են մեր վրա, հակահարված են ստացել Ոստիկաններն երեկվա ծեծկռտուքից հետո ուժեղ հսկողություն են սահմանել ԱԺ-ի մոտ. Տեսանյութ

Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները»

Կարելի՞ է արդյոք խլել մարդու կյանքը՝ հանուն այլ կյանքերի փրկության։ Ո՞վ է որոշել, որ ուրիշի կյանքը խլելով՝ փրկում ես շատերին։ Իսկ ովքե՞ր են դատավորները։

Ճի՞շտ էր արդյոք Ռասկոլնիկովը, ով կացնահարելով ու սպանելով՝ ուզում էր փրկել աշխարհը, բայց իրականում ձգտում էր ինքնահաստատվել ու հաղթահարել սեփական կոմպլեքսները։

Երբ Գոգոլի փոքր մարդը ձգտում է Նիցշեի գերմարդը դառնալ, նա էպատաժային քայլի է դիմում՝ իր վարքագիծն արդարացնելով վեհ գաղափարներով։ Էպատաժային քայլի բուն շարժառիթը, սակայն, պետք է փնտրել Ֆրեյդի նկարագրած «Ես»–հայեցակարգերի արանքում։

Դոստոևսկին «Ոճիր և պատիժ»-ում տվեց հարցի իր լուծումը՝ մեծ հավակնություններով փոքր մարդուն ուղարկելով ուղղիչ աշխատանքային գաղութ, քանզի ոճրին պետք է անպայման հետևի պատիժը։

Թեման Դոստոևսկու մոտ ամբողջականորեն փաթեթավորվեց և փիլիսոփայական ձևակերպում ստացավ «Կարամազով եղբայրները» գլուխգործոց վեպում։

«Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրված է»,–ասում էր Կարամազով եղբայրներից Իվանը։ Սա Սարտրի ու Կամյուի էքզիստենցիալիզմի հիմնակետն է։

Եթե կյանքի իրավունքը զրո է, ուրեմն մենք Հոբսի քննադատած քաղաքական ջունգլիներում ենք ապրում, որտեղ մարդը մարդուն գայլ է։

Եթե Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, ուրեմն սպանությունը լեգիտիմ է դառնում։ Բայց չէ՞ որ դա ջունգլիների օրենքն է։ Ուրեմն պետք է որոշում կայացնել՝ մենք ապրելու ենք հասարակակա՞ն, թե՞ ջունգլիների օրենքներով։

Ոչ մեկին տրված չէ որոշելու, թե ով է մեղավոր և ում է պետք փրկել, եթե այդ փրկությունն այլոց կյանքի գնով է լինելու։ Միայն պետությունը կարող է ներել կամ պատժել հանցագործին, այն էլ՝ մարդու բնական իրավունքները որպես գերակա արժեք ընդունելով։

Սպանել կարելի է Հայաստանի ու Արցախի վրա հարձակված թշնամուն։ Սա՛ լեգիտիմ սպանություն է․ երբ քո վրա հարձակվում են, դու իրավունք ունես պաշտպանվել ցանկացած եղանակով։

Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա բռնության կիրառման լեգիտիմ իրավունքը պետությանն է։ Եթե իշխանությունը կորցնում է հանրային վստահությունը և բռնություն կիրառելու լեգիտիմությունը կամ կամքը, ապա այդպիսով սկիզբ է դնում տձև բռնության։ Իսկ այդ տձև բռնությունը խարխլում է պետականության հիմքերը։

Մեր օրերի Ռասկոլնիկովը՝ Նաիրի Հունանյանը 1999թ․ հոկտեմբերի 27–ին գտավ, որ կա վերին կամք, որը բարձր է օրենքից և մարդկային բանականությունից, ինքն այդ վերին կամքի մարմնավորումն է, և հետևաբար՝ կարելի է անգամ այլոց կյանքերը զոհաբերել՝ հանուն այդ վերին կամքի։ Սրա մեջ կա և՛ ֆանատիկոսություն, և՛ դավադրություն։

Ֆանատիկոսները համոզված են, որ առաքելություն ունեն և իրենք ճիշտ են, իսկ դավադիրները գիտեն, թե ինչի և ում համար են արել։ «Ում համարի» մեջ, ի դեպ, Հայաստանն ու ՀՀ քաղաքացին չեն մտնում, քանզի դավադրությունները միշտ թշնամական երկրների շահերի հետ են համընկնում։

«Հոկտեմբերի 27»–ը հանրային ու քաղաքական օրգանիզմի հիվանդության դրսևորում էր։ «Հոկտեմբերի 27»–ը ձեռնտու էր միայն մեր երկրի թշնամիներին։

Նաիրին քաղաքական շեղված լիդերներին ներհատուկ հիվանդություններ ունի։ Նա էպատաժային է, պոպուլիստ, պարզունակ, հեղափոխական և ճանաչելի դառնալու մոլուցքով տառապող։ Նա ոգեշնչվել է իր նմաններից ու հետո դարձել ոգեշնչման աղբյուր։
Նաիրիները անհատական շփումներում վախկոտ են։ Նրանք առյուծ են կտրում ամբոխի գլխին հայտնվելիս կամ ամբոխին սպասելիս։

Նաիրիների ծրագրերում ամբոխին մեծ դերակատարում է վերապահված։ Եթե ամբոխը կամ ամբոխի ուրվականը չլինի, սրանք կատու են կտրում և ընկնում մյուս ծայրահեղության գիրկը։

Փորձը ցույց է տալիս, որ նաիրիները դրսի ուժերի ձեռքի գործիքն են լինում։ Ինչպես որ բոլշևիկներն օգտագործվեցին Գերմանիայի կողմից Ռուսաստանը ներսից թուլացնելու և ռազմաճակատի արևելյան հատվածը փլուզելու համար, այնպես էլ մեր թշնամիները Նաիրիին օգտագործեցին՝ Հայաստանը թուլացնելու համար։

Ինչպես որ անգլիական կապիտալն էր ֆինանսավորում ֆրանսիական յակոբինյաններին՝ Ֆրանսիան արյան բաղնիք սարքելու, այդ երկիրը ներսից թուլացնելու և տնտեսական մրցակցության մեջ հետ գցելու համար, այնպես էլ Նաիրիին ու նրա նման ծայրահեղականներին օգտագործել և օգտագործում են Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին։
Հիմա մենք Նաիրիի գործը շարունակողներ ունենք։ Նաիրիի «վկաներն» օգտվում են նույն բառապաշարից՝ «թալանեցին», «ծծեցին ժողովրդի արյունը (լավատեսությունը)», ․․․

Նաիրիի ներկայիս «վկաները» նույն ոճի մեջ են՝ փոքր մարդու մեծ կոմպլեքսներով։ Նրանք Նաիրիի պես ատում են Վազգեն Սարգսյանին ու անգամ հետմահու կռիվ տալիս նրա ու նրա գործի դեմ։

Նաիրին սպանեց Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի հերոսին՝ «Հարսանիք լեռներում» կոդի կրողին։ Նրա «վկաները» հանձնեցին Շուշին ու թույլ տվեցին, որ Վազգենի արձանը թուրքերը պղծեն։ Նրա «վկաները» Շուշին հռչակեցին դժբախտ և դժգույն քաղաք ու ադրբեջանապատկան։

Նաիրին հիմա էլ է կրակում Հայաստանի ու Արցախի վրա՝ այլոց շուրթերով հայտարարելով, թե բա վտանգավոր է «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը»։

Նաիրին հիմա էլ է կրակում՝ այլոց շուրթերով քննադատելով դեռևս 90–ականներից շրջանառության մեջ դրված Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով թողնելու գաղափարի ընդդիմախոսներին։

Նաիրի Հունանյանը մեր ներսի աղբն է, որը երբեմն կրակում է, երբեմն էլ՝ «սիրում եմ բոլորիդ» կարգախոսով հարձակվում Հայաստանի ու Արցախի վրա։

Օրակարգային հարցը, հետևաբար, պետք է լինի կանգնեցնել «նոր» Հայաստանի նոր նաիրիներին՝ Հայաստանն ու Արցախը փրկելու համար։
 
Հայաստանին այլընտրանք է պետք։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan