Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով
Դիտել նաև
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ. Տեսանյութ
Ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ․ BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահի հարցազրույցը (տեսանյութ)
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Առաջինը Հայաստանում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը. Տեսանյութ
Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:
Այս համագործակցությունը թույլ կտա երկու բանկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում 24/7 ռեժիմով օգտվելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի ավելի քան 200 բանկոմատներից` տվյալ բանկի կողմից իր բանկոմատների համար կիրառելի սակագնով:
Ամերիաբանկի դեբետային քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
HSBC Հայաստանի քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: