Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին

Ինչպես գիտեք քաղաքական գործիչների «դիմակազերծումը» համատարած երեւույթ է։ Հատկապես հետխորհրդային երկրներում որտեղ դասական քաղաքական կուսակցություններ չեն ձևավորվել, գաղափարախոսություններ չեն գործում, քաղաքական գործիչների տեսակետների փոփոխությունն արդեն սովորական է դառնում։

Սա հատկապես տարածված էր Հայաստանում, քանի որ անցած 30 տարիների ընթացքում (մինչև 2018թ.) Հայաստանի քաղաքական դաշտում պայքարը աշխարհաքաղաքական հետք չուներ։ Սա, իհարկե, դրական էր պետության շահերի տեսանկյունից, մյուս կողմից դասական կուսակցությունների գործունեության ավանդույթների բացակայությունը և հիմնական քաղաքական միտումների բացակայությունը հանգեցրին նրան, որ քաղաքական գործիչների տեսակետն ունեցել է «թիթեռնիկի կյանք»: Անուններ չենք տալիս, որպեսզի նորից չբորբոքենք մարդկային զգացմունքները։

Վրաստանն այս համատեքստում որոշակիորեն տարբերվում էր Հայաստանից այն պատճառով, որ այնտեղ ներքաղաքական պայքարը միշտ աշխարհաքաղաքական հետք է ունեցել, և արտաքին մոդերատորները թույլ չեն տվել քաղաքական գործիչներին հեշտությամբ փոխել իրենց համոզմունքներն ու տեսակետները։ Սա, իհարկե, չէր նշանակում, որ Վրաստանում «քաղաքական քամելեոններ» չկային, բայց քաղաքական գործիչների տեսակետների փոփոխությունը որոշակի տրամաբանություն ուներ։

Օրինակ, պարզ էր, որ իշխանափոխության եւ Շեւառնազդեի՝ նախագահ պաշտոնից հեռանալու ժամանակ Նինո Բուրջանաձդեն ու Միխեիլ Սաակաշվիլին միասին էին։ Պարզ էր նաև, որ «Վարդերի հեղափոխությունից» 7 տարի անց, երբ Սաակաշվիլին հաստատեց իր ավտորիտար ռեժիմը, Բուրջանազդեն անցավ ընդդիմություն։

Նինո Բուրջանաձեի քաղաքական և գաղափարական փոփոխություններն այնքան հեռուն գնացին, որ նա ոչ միայն աջակցեց Բիձինա Իվանիշվիլիին Սաակաշվիլիի դեմ պայքարում, այլև 2014 թվականի ուկրաինական իրադարձությունների ժամանակ լեգիտիմ և օրինական համարեց Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Թվում էր, թե դրանից հետո Նինո Բուրջանազդեն չի կարող վերադառնալ «արևմտամետ ճամբար», սակայն պետք է ասել, որ 2019 թվականից ի վեր նա հետևողականորեն քննադատել է Իվանիշվիլիի իշխանությանն՝ այն անվանելով ավտորիտար և ետադիմական։

Վերջերս, երբ Սաակաշվիլին վերադարձավ Վրաստան և ձերբակալվեց, Բուրջանաձեն սկսեց պայքարել Սաակաշվիլիի ազատ արձակման համար՝ միաժամանակ հայտարարելով, որ հոկտեմբերի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում նա կաջակցի Սաակաշվիլիի կողմնակիցներին։ Սա այն նույն Բուրջանաձեն է, ով ժամանակին Սաակաշվիլիին անվանել է «քաղաքական կենդանի» և արժանացել Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով ընդունելությանը։

Սա այն նույն Բուրջանաձեն է, որն այսօր պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, բայց միևնույն ժամանակ աջակցում է այն քաղաքական ուժին, որն ավելի արևմտամետ դիրքորոշումներ ունի, քան Իվանիշվիլիի ներկայիս իշխանությունը։

Հարկ է նշել, որ Վրաստանում նման երևույթները տարածված չեն եղել վերը նշված պատճառներով, և այստեղ կարելի է ասել, որ Բուրջանաձեն վարակվել է «հայկական վատ քաղաքական ավանդույթներով», ինչը վկայում է այն մասին, որ «քաղաքական քիմելեոնիզմի» գործընթացները սկսում են նկատվել նաեւ Վրաստանի քաղաքական դաշտում, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում Վրաստանին:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan