Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը. Տեսանյութ «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին Բարոյականությունից զուրկ գնահատական է․ Սեյրան Օհանյանը՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարության մասին. Տեսանյութ
7
Շտապ հավաք ԱԺ-ի մոտ․ ուղիղ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը․ Տեսանյութ Աննա Գրիգորյան. Նախաձեռնում ենք ԱԺ խոսնակի հրաժարականի իրավական գործընթացը Ընդդիմադիր երեք պատգամավորի օգնականի կանչել են ԱԺ փոխնախագահի սենյակ և ծեծկռտուք է սկսվել. Տեսանյութ Բացառիկ տեսանյութ․ «էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսը Նիկոլ Փաշինյանն է. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Հայաստանի Հանրապետության գոյությունը պահպանվում է Ռուսաստանի եւ Իրանի շնորհիվ. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Ռոման Բաղդասարյանն ու Ստեփան Գրիգորյանը՝ ադրբեջանցիների համար նախընտրելի «հայի տեսակը». Լուսանկարներ «Սքանչելի մարդիկ». Վահրամ Սահակյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Շտապ հավաք ԱԺ-ի մոտ․ ուղիղ Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին Հայաստանից բեռնատարի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Արամ Վարդևանյանի ճեպազրույցը․ Տեսանյութ Աննա Գրիգորյան. Նախաձեռնում ենք ԱԺ խոսնակի հրաժարականի իրավական գործընթացը Երբ եկա հասա, ծեծկռտուքն արդեն սկսված էր. Հրաչյա Հակոբյան. Տեսանյութ Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում Ով-ով, բայց Ալեն Սիմոնյանը ամենավերջին մարդն է, որ կարող է դատել թողնող-փախչող-մոլորվողներին Հրաչյա Հակոբյանն ու այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել ՀՅԴ-ականների. լարված վիճակ ԱԺ-ում. Տեսանյութ «Սա մենակ սրա դիրքորոշումը չի կարա լինի, սրա բերանով նիկոլն ա խոսում»․ Արամ Մանուկյան. Տեսանյութ Ալեն սիմոնյանը պիտի հրաժարական տա. Նարեկ Մանթաշյան Ընդդիմադիր երեք պատգամավորի օգնականի կանչել են ԱԺ փոխնախագահի սենյակ և ծեծկռտուք է սկսվել. Տեսանյութ 62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու, նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են. փաստաբանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին Լեզուդ երկար է, քանի որ գերիների ծնողները լուռ նստել են... Տեսանյութ Ալենը պետք է հրաժարական տա. Գևորգ Պետրոսյան Բարոյականությունից զուրկ գնահատական է․ Սեյրան Օհանյանը՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարության մասին. Տեսանյութ Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա․ Գարեգին Միսկարյան «Հերոս» բառը արժեզրկվել է. Զենքը վայր դրած եւ գերի հանձնված զինծառայողների նկատմամբ քրգործ է հարուցվելու. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ Պահանջում եմ ալեն սիմոնյանի հրաժարականը․ Քրիստինա Նազարյան Ռուստամ Բաքոյանի «ականջները պետք է կտրել» Իշխանությանը տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն. ԱԺ փոխնախագահ Լրագրողը՝ Չավուշօղլուին. «Ֆինանսական աջակցություն խնդրելու համա՞ր եք եկել Կատար» «Ձեր քվեարկության հետևանքով է Լուսինե Բադալյանը նորից հայտնվել Խորհրդարանում». Ոսկան Սարգսյան Գերիները առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. դուք, որպես իշխանություն, պարտավոր եք պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքը Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458000 ք/մ բնակելի շենք. Քոչարյանի գործը՝ ավագանու պատասխանը. Տեսանյութ Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր «Նոր Հայաստանում» «աղետի գոտուն» ավելի քիչ հատկացումներ են անում, քան «մերժված Հայաստանում» 3 տարի իշխանության էիք, դե բացահայտեիք Քոչարյանի միլիարդները, կամ մարտի 1-ը. Ագնեսա Խամոյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Բացառիկ տեսանյութ․ «էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին Արմեն Սարգսյանը շարունակում է ակտիվորեն ընդունել հակառուսական գործիչներին ԱԺ-ի նկատմամբ ամենամեծ անարգանքն այն է, որ այսօր երեք պատգամավոր կալանավորված է․ Վարդևանյան. Տեսանյութ ԱԳՆ-ն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի,ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը հրավիրում է Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին Նպատակ կա կոծկել այն տոտալ անգործությունը, որ կա գերիների, պատանդների հարցում. Տեսանյութ Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում Հիշեցում Մենք գալիս ենք ո'չ թե քաղաքական, այլ՝ աշխատանքային թիմով․ Դավիթ Համբարձումյան Ելույթ ունեցաք Ռուսատանում՝ հայտնվելով դիվանագիտական սկանդալի կիզակետում. Խամոյանը՝ Ալեն Սիմոնյանին. Տեսանյութ Մեզ հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատուն Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, 4 մահ է գրանցվել Ինչու այդպես էլ չհայտարարվեց թե նոյեմբերի 16-ին ինչ ջարդ կերավ թշնամին Նորավանի կողմերում Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը «Կան թեմաներ, երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք». Մհեր Մկրտչյան Ազգային հերոս Մոնթեի դեմ թշնամին նոր հարձակման է անցել՝ փորձելով ամբողջ համացանցից ջնջել նրա մասին պատմությունները և նրա լուսանկարները Ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսը Նիկոլ Փաշինյանն է. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

Դիլիջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝ շուկայականից անհա­մեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վար­ձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերա­նո­րոգ­ման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայն­քային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնա­ժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վար­ձա­կալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հան­դիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անց­կացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրութ­յու­նը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վար­ձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:

Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմա­նագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի հա­մար ակնհայտ անշահավետ պայ­մաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձա­կա­լության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հաս­ցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավար­ձակալ­ներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույ­քա­յին վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2008-2019թթ. աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք:

Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, 2017թ. ապրիլի 1-ին վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում, պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝ ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 
 
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan