Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում
Դիտել նաև
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ
Հայաստանում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել
COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է. ԱՀԿ
Գեղարքունիքում Covid-ի ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում
Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 59-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ունենք մեկ մահվան դեպք։ Հիվանդը 40-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: