Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Պատերազմ Արցախում
ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է

Դուք գոնե հասկանու՞մ եք, թե դա ի՞նչ է և ինչո՞վ է դա հղի

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում որոշակի փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկատվությունների արտահոսքի շուրջ։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պետությունների ղեկավարների նման հանդիպում, փաստաթղթերի ստորագրման օրակարգով, դեռ նախատեսված չէ։ 

Սակայն ենթադրվում է և՛ փաստաթղթերի ստորագրում, և՛ հանդիպում, հարցը միայն ստորագրման ամսաթվերի և վայրի մեջ է։

Փաստորեն, նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին համաձայնագրի ստորագրումը: 

Եթե հարցը դիտարկենք իրավական հարթության մեջ, ապա հայերի թշնամական պետություն Ադրբեջանի հետ դելիմիտացիայի և դեմարկացիայի համաձայնությունն ինքնաբերաբար ենթադրում է հենց սկզբից սահմանների և տարածքային ամբողջականության մասնակի ճանաչում։ 

Այսինքն՝ ինչ էլ ասեն մեզ փաշինյանական իշխանությունները, սահմանազատման գործընթացի սկիզբը կնշանակի Արցախի հիմնախնդրի ճանաչումը որպես Ադրբեջանի ներքին գործ, ինչն իր հերթին կնշանակի Արցախի Հանրապետության քաղաքական կազմաքանդում և կարևոր չէ, թե որքան կշարունակվի ապամոնտաժման գործընթացը, ամենակարևորն այն է, որ Հայաստանը մերժում է Արցախի լիակատար և անվերապահ անկախության գաղափարը՜ փոխարինելով այն «հայերի անվտանգության և ինքնորոշման» եզրույթով ,որը առավելագույնը ենթադրում է ինչ որ «ինքնորոշում» Ադրբեջանի կազմում , հետևաբար ժամանակի ընթացքում Արցախի բնիկ հայ բնակչությունը կա՛մ կոչնչացվի, կա՛մ ստիպված կլինի լքել Արցախը և վերջ... Արցախի հարցը մեկընդմիշտ կփակվի։

 Նախիջևանի օրինակը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ է սպասվում հայերին՝ իրադարձությունների նման իբր «խաղաղ» զարգացման դեպքում։

Կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրն ունի նաև մի շատ կարևոր նրբերանգ, որի մասին փաշինյանական իշխանությունները գերադասում են չխոսել։

Հայկական կողմը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին, որում իրեն աջակցում են Իրանն ու Ռուսաստանը, սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ միջանցք չի լինի, բայց կլինի Նախիջևանը, այսինքն՝ Թուրքիան, Ադրբեջանի հետ կապող միջազգային ցամաքային տարանցիկ ճանապարհ՝ ռուս սահմանապահների և հայկական մաքսատան հսկողության ներքո, ապա հարյուր տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ նույնը կլինի Հայաստանն ու Արցախը կապող «Լաչինի միջանցքի» դեպքում։

Այսինքն՝ նույն հայերն ու հայկական բեռները Արցախ մեկնելիս ստիպված են լինելու հատել, այսպես կոչված, Ադրբեջանի «պետական սահմանը»՝ հայելային տուրքերի ու հարկերի վճարումներով Ադրբեջանի բյուջե։ Աստված այդ վճարումների հետ, բայց դուք գոնե հասկանում եք, թե դա ի՞նչ է և ինչո՞վ է դա հղի։

Հայաստանի իշխանությունների գործունեության վերլուծությունը միանշանակ խոսում է հետևյալի մասին։ 

Հայաստանի իշխանությունները, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» հռչակելով, տխրահռչակ «խաղաղության» համար վճարում են Արցախի քաղաքական կործանմամբ՝ համաձայնվելով կապող օղակ դառնալ թուրքական «Մեծ Թուրան» նախագծին, համաձայնվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հիմնական լոգիստիկ հանգույցների վերահսկմանը (սահմանազատումը դա շատ հստակ ցույց կտա), ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի ուղղությամբ, իսկ վերջին փուլում մենք կկանգնենք Հայաստանի մասնատման և մեծ պատերազմի առջև։

Պարտադիր չէ, որ այդ իրադարձությունները տեղի ունենան վաղը կամ մեկ տարի հետո, սակայն այն, որ եթե լինի սահմանազատման և հաղորդակցությունների բացման համաձայնություն, առանց Արցախի անկախ կարգավիճակի հստակ սահմանման հայկական պետությունների կործանման սցենարն անխուսափելի է և դա չի թողնում որևէ կասկած ։

Հ․Գ․

Ի դեպ, շուտով ակնկալում ենք թուրքական սցենարով հայ-թուրքական «մերձեցման» խայտառակ գործընթացների ակտիվացումը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan