Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Դիտել նաև
Ինթերփոլի կայքի նկարը րոպեներ առաջ արված վերջին թարմացումն է, որտեղ շարունակվում է միջազգային հետախուզում հայտարարվել Վանոյի դեմ
Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին
Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի մահվան 38-րդ օրը, սակայն նա դեռ հողին հանձնված չէ․ Արփի Սիրադեղյան
«Համաձայն չենք, որ հայրս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը»․ Արփի Սիրադեղյան
Վանո Սիրադեղյանի աճյունը Վրաստանում է
Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:
Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 16-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայան՝ հանձնաժողովում քննարկվելու են սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:
Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո կհաղորդվեն մանրամասներ: