Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ. խոսքը 50 միկրոն հաստություն ունեցողների մասին է։
Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանց վաճառքը կարգելվի օրենքով։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը որոշ տնտեսվարողներ արդեն անցել են այլընտրանքային թղթե տոպրակների, փոքր արտադրողներն էլ արդեն կտորե պայուսակներ են առաջարկում։