Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել

Դիտել նաև
Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին
Հռոմի պապը հիշել է իր կատարած այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունելության շրջանակներում հանդիպել է «Սարդ-մարդու» հետ. Տեսանյութ
Հռոմի պապի աննախադեպ այցն ու Քուրդիստանի սկանդալային քարտեզը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել, գրում է Lenta-ն՝ Telam-ի վրա հղումով։
«Մեծ սիրով» մակագրությամբ շապիկը Ֆրանցիսկոսին է նվիրել պաշտոնական այցով Վատիկան ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։
«Սիրելի եղբայր, շնորհակալ եմ ինձ ուղարկած մարզաշապիկի, քո նվիրվածության եւ քո պարզության համար: Շնորհակալ եմ հաստատակամության համար։ Մնա նույնը։ Աստված օրհնի քեզ, դու միշտ կարող ես ապավինել ինձ: Ուրախ եմ, որ դու չես գոռոզացել»,-ֆուտբոլիստին դիմել է Հռոմի պապը։
Ավելի վաղ Մեսսիի դուբլը ՊՍԺ-ին հաղթանակ է բերել Չեմպիոնների լիգայում։ Հարձակվողը յոթ րոպեում երկու գոլ է խփել՝ հաշիվը դարձնելով 3-2 հօգուտ ՊՍԺ-ի։