Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել
Դիտել նաև
Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել․ պարզաբանում
Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը. Գեղամ Մանուկյան
ՔՊ-ականները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Դավիթ Տոնոյանին. հրահանգներ են ստացել
Մի քանի օր առաջ Ադրբեջանում ձերբակալվեցին շիա հոգևորականներ, որոնք սերտ կապեր ունեին Իրանի հետ, իսկ երեկ այդ երկրի պետանվտանգության ծառայության կողմից արգելափակվել են ադրբեջաներենով հիմնականում կրոնական բովանդակություն գեներացնող 5 լրատվական կայքեր՝ դարձյալ Իրանի հետ կապ ունեցող։ Դրանք են՝ deyerler.az, maide.az, ahlibeyt.az, shia.az, islaminsesi.az.
Վերջինը Ադրբեջանի Իսլամական կուսակցության պաշտոնական կայքն էր, իսկ maide.az-ի արգելափակումից առաջ՝ հոկտեմբերի 21-ին, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) առաջադրված մեղադրանքի հիման վրա ձերբակալվել էր նաև դրա գլխավոր խմբագիրը՝ Սարդար Բաբաևը։
Արտյոմ Տոնոյանի Ֆեյսբուքյան էջից