Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին Մի՛ կերեք ադրբեջանական քարոզչության կտերը, որոնք փորձում է ձեզ հրամցնել Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլը Նույն տրամաբանությամբ՝ կոռումպացված մարդկանց կարելի է ուղարկել հակակոռուպցիոն մարմիններում աշխատելու
26
Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շահագրգռված, որ բավարարվեն Թուրքիայի նախապայմանները Ղարաբաղի և Ցեղասպանության խնդիրների մասով Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Ֆրանսիական հետախուզության նախկին աշխատակից. Ալիևը ներգրավել է մի քանի հազար սիրիացի ջիհադիստների՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին. սակայն միջազգային արձագանք չեղավ Ակնկալել, որ պետք է ապահովենք Փաշինյանի ներդաշնակությունը, առնվազն տեղին չէ․ Խամոյան. Տեսանյութ ԱԺ-ն քննարկում էր ՀՌՀ անդամի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը. Տեսանյութ Ավտոմատներով մի հատ շոու եղավ, պառկացրեցին գետնին և ձեռնաշղթաներով բերեցին էստեղ․ Սայաթ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԹԱՐՄԱՑՎԱԾ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք–ադրբեջանական նախապայմաններին Վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունները չեն համընկնում.Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նախագահի ամենահավանական թեկնածուն Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը. Էդգար Ղազարյան. Տեսանյութ Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում Փնտրվում է նախագահ ՍԴ-ն հետաձգել է Ալեն Սիմոնյանի ընտրության վերաբերյալ քննությունը Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրգործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս Ինչպես ասում են`«Они слишком много знали» Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության վարչության պետը Գոհար Ավետիսյանի երկրպագուները Tik Tok-ում ծաղրում են նրա նախկին ամուսնուն՝ Սերգեյ Գրիգորյանին «2 օր անց Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս». Ստեփան Դանիելյան Գնում եմ վա բանկ, Վահե Ղազարյանը ձեռնո՞ց է նետել ինձ, ես ընդունում եմ այդ ձեռնոցը. Սայաթ Շիրինյան Փետրվարի 7-ից բոլոր ԱՊՊԱ-ները թանկանալու են 3 հազար դրամով Ջրականում փրկարարները ևս մեկ աճյուն են հայտնաբերել «Մեր կողմից ևս երկու դիմում է ներկայացվել ՍԴ». Արամ Վարդևանյան Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները նստած խելոք լսում էին. Տեսանյութ ՈւՂԻՂ. Գեղամ Նազարյանը ներկայացնում է զոհված զինծառայողներին նվիրված «Իմ հերոս» կայքը Ֆեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսել. Տեսանյութ Առատ ձյունը կաթվածահար է արել Ստամբուլը, չվերթերը չեղարկվել են, կան զոհեր Երևանի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան Ռուսաստանի զինվորականներն ուժեղացրել են հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում Ըստ ոստիկանության, սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքի քննությունը՝ Կենտրոնի դատարանում՝ ուղիղ Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է Նիկոլից հետո կյանք կա․ չէի ուզի, որ ուժայինների, դատավորների երեխաները հետո ամաչեն ծնողների քայլերից. Տեսանյութ Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գրառումը մեկնաբանած քաղաքացին հրավիրվել է ոստիկանություն. Տեսանյութ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են. Զեկույց Երևանում առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն Օրենքով գողը դատի է տվել Վրաստանի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին «Բացառո՞ւմ եք, որ Սուրոն խնդրել ա ադրբեջանցիներին՝ հարսանիքի եմ, էլի, նվեր արեք ինձ, 5 օր չկրակեք». Աշոտյան. Տեսանյութ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներին «Ի գիտություն ՔՊ պատգամավորների». Արթուր Ղազինյան Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է. Թյուրքագետը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն 2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը. ՄԻՊ Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Լավ լուրեր ԿՈՐՈՆԱՅԻ շուրջ Բանակցել են կա՛մ Սերժը, կա՛մ Նալբանդյանը, դու ո՞ւմ ես տեսել. Աշոտյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը «2008-ի մարտի 1-ից այս անձի պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են». Մետաքսե Հակոբյան «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց մտադրությունները». Արման Աբովյան

«Եթե իշխանություններն այդ տարածքը հայկական չեն համարում, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում, ի՞նչ իրավական նորմերով է ՔԿ–ն քննում այս գործը»․ Մենուա Հովսեփյան

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի մի քանի համայնքներում, այդ թվում՝ Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթեց գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։

Նշենք, որ թեկնածուները 3-ն էին՝ «Առուշ Առուշանյան դաշինքով» հանդես եկող Առուշ Առուշանյանը, ով գտնվում է կալանքի տակ, ՀԱԿ թեկնածու, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ՊԵԿ նախկին աշխատակից Վլադիմիր Աբունցը։

168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետի նախկին տեղակալ Մենուա Հովսեփյանն անդրադարձավ Գորիսում տիրող ընդհանուր իրավիճակին՝ ասելով․

«Թշնամին շարունակում է մնալ ՀՀ սուվերեն տարածքում, որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ մեր տեսակետը նույնն է՝ մայրուղին ու առհասարակ բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է արագորեն ազատվեն, և թշնամին պետք է հետ շպրտվի այդ տարածքներից։ Առաջնային ենք համարում Սյունիքի անվտանգության հարցը, բնակիչների, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը և առհասարակ իր սեփական հողում բնակչի ազատ ապրելու իրավունքը»։

Իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններից հետո եղած իրավիճակին, ապա Մենուա Հովսեփյանն ասաց, որ Գորիս համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը, որը մեկ տարուց ավելի փորձում էին ճնշել և խաթարել, վերականգնված է։ «Հիմա ամեն բան նորմալ է, միայն քաղաքացու ու մեր բոլորիս համար ամեն ինչ լիարժեք չէ, քանի որ համայնքի ղեկավարը գտնվում է անազատության մեջ, սակայն հույս ունենք, որ նոյեմբերի 5-ին Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի և կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ Առուշ Առուշանյանի կալանավորման սկզբում համայնքապետի պարտականությունները կատարում էր ինքը, սակայն, երբ իրեն էլ կալանավորեցին, Առուշանյանի հրամանով պարտականությունների կատարման լիազորությունը տրվեց համայնքապետի մյուս տեղակալ Կարեն Քոչարյանին։

«Այժմ համայնքապետի պարտականությունները կատարում է Կարեն Քոչարյանը, դեռ վերջնական չենք որոշել՝ համայնքի ղեկավար կընտրենք նոր ընթացակարգո՞վ, թե՞ նա կշարունակի պաշտոնավարել նախկին ընթացակարգով, քանի որ նա դեռ ունի պաշտոնավարման մեկ տարի ժամանակ։ Եթե մինչ այդ Առուշ Առուշանյանը վերադառնա, նա կշարունակի ղեկավարել համայնքը, եթե ոչ, գուցե ինձ վրա դրվեն համայնքապետի պարտականությունները։ Եկող շաբաթվա մեջ ամեն ինչ պարզ կլինի»,-հավելեց Մենուա Հովսեփյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններով գորիսեցիները մերժեցին ներկայիս իշխանություններին, ինչը հույսեր է արթնացնում, որ իշխանափոխությունը հենց Գորիսից՝ Սյունիքից է սկսվելու, Մենուա Հովսեփյանը նկատեց՝ գորիսեցին ոչ թե իշխանափոխություն կատարեց Գորիսում, այլ հակառակը՝ պահպանեց իր նախկին իշխանությունը։

«Պահպանեց այն իշխանությունը, որն ընտրել էր 2017 թվականին՝ բացարձակ մեծամասնությամբ։ Գորիսեցին ընտրեց Առուշ Առուշանյանին, ով 2017 թվականից մինչ օրս Գորիսում կատարել է բազմաթիվ փոփոխություններ, զարգացրել է մեր համայնքը և մինչ օրս շարունակում է զարգացնել։ Բոլոր ծրագրերն ուղղված են համայնքի զարգացմանը և վաղվա օրվա տեսանելի լինելուն։ Գորիսեցին ընտրություն կատարեց վաղվա օրվա համար և իր վաղվա օրը տեսավ Առուշ Առուշանյանի հետ»,-շեշտեց նա։

Մենուա Հովսեփյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե թշնամին, որը ոստիկանական անցակետ է դրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, չի գտնվում ՀՀ տարածքում։

Հակադարձելով այդ հայտարարություններին, Մենուա Հովսեփյանը կրկնեց՝ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և դա փաստ է, որն արձանագրվել է բազմիցս։

«Ինչ վերաբերում է Որոտանի այդ հատվածն ադրբեջանական համարելու՝ իշխանությունների պնդումներին, և եթե այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, ապա այն քրեական գործը, որը հարուցվել է իմ նկատմամբ, թե իբրև խուլիգանություն եմ գործել ու կազմակերպել ու հրահրել եմ, որպեսզի ձվերով հարվածեն Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը և դրանով իսկ վնաս եմ պատճառել նրա մեքենային, որը կազմել է շուրջ 24 մլն դրամ, հիմա հակադարձում եմ․ Եթե այդպես է, ուրեմն ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում և չի եղել ՀՀ տարածքում, հետևաբար՝ ի՞նչ իրավական նորմերով է Քննչական կոմիտեն և առհասարակ իրավապահ մարմինները քննում այս գործը, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում։ Նախ, նրանց այդ հայտարարությունը չեմ կիսում, նորից ու նորից ասում եմ՝ դա ՀՀ սուվերեն տարածքն է, բայց եթե իրենք չեն համարում հայկական, ես էլ ասում եմ՝ բարի եղեք, այդ գործը կարճեք, հակառակ դեպքում, եթե ցանկություն ունեն՝ թող տեղափոխեն Ադրբեջանի դատախազություն, տուժող կողմն էլ գնա այնտեղ իրավական քննություն անցնի, տեսնեն՝ ով է մեղավոր»,-ընդգծեց Մենուա Հովսեփյանը։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ հատկապես Առուշ Առուշանյանի վերընտրվելուց հետո իշխանությունը շարունակելու է իրենց դեմ քրեական հետապնդումները, Մենուա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ ամենը չի կարող մտավախություն համարել, քանի որ իրենց համար արդեն առօրյա է դարձել իշխանությունների ոչ նորմալ պահվածքը՝ սկսած ոստիկանական ճնշումներից, վերջացրած իրավապահ մարմինների ու ուժային կառույցների կողմից իրականացրած ռեպրեսիվ գործողությունները։

«Այս ամենը մտավախություն չի առաջացնում, ուղղակի առօրյա պայքարելու ձև է դարձել։ Ես միայն կարող եմ ասել, որ միանշանակ մեր տեսակետներում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ Մենք ընդամենն ասում ենք՝ եկեք ճիշտ խոսենք բնակիչների հետ՝ չստենք։ Երբ, օրինակ, թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, առաջին հերթին արձագանքում է Գորիս համայնքը, իսկ իշխանությունն ուղիղ մեկ ամիս ասում է, թե նման բան չկա, մեկ ամիս հետո ասում են՝ այո, Սև լճի տարածքում, օրինակ, 6 կմ կամ 8 կմ թշնամին առաջ է եկել։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն արձանագրում փաստը և չեն ասում, որ թշնամին մեր նկատմամբ ոտնձգություններ է իրականացնում։ Ինչ վերաբերում է հարցերը լուծելուն, ապա այն օրվանից, երբ մենք սկսենք ճիշտ խոսել, հնարավոր կլինի հարցերի լուծումը»,-նշեց նա։

Նա խոսեց նաև իր ձերբակալության օրը ոստիկանության իրականացրած «շոուի» մասին, երբ իրեն ձեռնաշղթաներով ու գետնին գցելով էին տարել բաժին։

«Այն ձևով, ինչպես մեզ էին ձերբակալում, չեն համարձակվի նույնիսկ այդ ձևով թշնամուն վերաբերվել․ մեկ է՝ իրավապահներն այդ ամենի պատասխանը մի օր տալու են։ Եթե իրավապահները ներխուժում են մի տարածք՝ մարդուն ձերբակալելու, այդ մարդն ասում է՝ ես պատրաստ եմ ձեզ հետ գալու, ես ո՛չ պատուհանից ներքև եմ նետվել, ո՛չ էլ ինչ-որ բառ եմ ասել, հանգիստ կանգնել եմ։ Վեր եմ կացել, ասել եմ՝ ես ձեզ հետ կգամ այնտեղ, որտեղ ինձ պետք է տանեք։ Ինչ վերաբերում է ձեռնաշղթաներ կիրառելուն և նման ձևով տանելուն՝ դրան հումորով եմ վերաբերվում, քանի որ այդ ամենը լուրջ չէ։ Ահաբեկիչներ չէինք նստած և ինչ-որ ահաբեկչական փորձ չէինք նախապատրաստում, մենք պարզապես մարդիկ ենք, որոնք սիրում են իրենց երկիրը և ենթարկվում են Սահմանադրության բոլոր կետերին։ Նման ձևով վարվելն արվել է միայն նրա համար, որ համայնքի բնակիչներին փորձեն ինչ-որ բան ապացուցել, թե մենք հանցագործներ ենք, և այլն։ Փառք Աստծո, ես շնորհակալ եմ մեր համայնքի բնակիչներին, այդ ամբողջ գործընթացների գնահատականը տրվեց, և մենք տեսանք»,-եզրափակեց Մենուա Հովսեփյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan