Մինչև 600 դոլար գումար է բաժանվել Արտաշատի ՔՊ-ական թեկնածուի կողմից «Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը».Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցը. Տեսանյութ Պուտինը հաստատե՞ց նիկոլի դավաճան, հողատու, կապիտուլյանտ լինելու փաստը. Լուսանկար
27
Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել . Տեսանյութ Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը․ Տեսանյութ «Պատրաստ ենք անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին». Փաշինյան Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելով՝ Փաշինյանը ապացուցեց, որ իր հանդեպ նախկին իշխանությունները 2008 մարտի 1-ի գործով ներողամիտ գտնվեցին Անկարան կոչ է անում Հայաստանին՝ օգտվել խաղաղության հաստատման համար ընձեռված հնարավորությունից Էրդողանը նահանջելու տեղ չունի, իսկ ում վրա հարձակվի՝ Փարիզի ու Բեռլինի, թե Մոսկվայի ու Երևանի, նրան չի հետաքրքրում ՍԴ-ում հետաձգվեց աշխատակցի կողմից ՊՇՌ թեստ հանձնելու որոշման սահմանադրականությունը. Տեսանյութ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու քաղաքացու Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում Պատերազմ Արցախում
Մինչև 600 դոլար գումար է բաժանվել Արտաշատի ՔՊ-ական թեկնածուի կողմից Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Փաշինյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի, նրան հեռացնել հնարավոր է միայն փողոցով․ Վազգեն Մանուկյան «Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը».Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցը. Տեսանյութ Հասանք իջեք, հաջորդ կայարանը` Ստամբուլ Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել . Տեսանյութ «Ակվարիումում պարողի համար գերշքեղ ավտո գնելու համար գումար՝ կա». Ոսկան Սարգսյան Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը․ Տեսանյութ Պուտինը հաստատե՞ց նիկոլի դավաճան, հողատու, կապիտուլյանտ լինելու փաստը. Լուսանկար «Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից». Էդուարդ Շարմազանով Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար Ադրբեջանը գրավել է Հայաստանի 97 քառակուսի կիլոմետր տարածքը Ի՞նչ կարելի էր գնել Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենայի համար նախատեսված 200.000 դոլարով. Տեսանյութ «Patasxan pahanjox hayacq». համացանցը՝ Փաշինյան-Ալիև նոր լուսանկարի մասին ԱԺ նախագահին՝ շքեղ մեքենա, սյունեցիներին՝ 2 ՈւԱԶ. չնաշխարհիկ պադավատապետություն. Տեսանյութ Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին «Պատրաստ ենք անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին». Փաշինյան Վազգեն Մանուկյան. «Առանց փողոցի ոչինչ չի ստացվի, հարցը լուծելու է փողոցը» «Ցավոք, ոչ բոլոր խնդիրներն են լուծված». Վլադիմիր Պուտին Վերջում կարող է պարզվի, որ Փաշինյանի հետ Արցախը հանձնած բոլոր պատգամավորներն են էսպես հայրենասեր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելով՝ Փաշինյանը ապացուցեց, որ իր հանդեպ նախկին իշխանությունները 2008 մարտի 1-ի գործով ներողամիտ գտնվեցին Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ. Վազգեն Մանուկյանը ցուցմունք չտվեց Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան Սերժ Սարգսյանը մասնակցում է շախմատի դպրոցի բացման Ոստիկաններն իջան մեքենայից, առանց ներկայանալու մոտեցան ու ֆիզիկական ուժ կիրառելով բերման ենթարկեցին. Արա Զոհրաբյան Էլ հոգեվիճակ չկա, թարգում եմ ամեն ինչ ու գնամ. Ռաֆայել Երանոսյանն արտագաղթո՞ւմ է. նա զայրացած է Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով Իզմիրում շարունակվել են Թուրքիայի կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին Եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ Արցախի նախագահը՝ Պուտինին Նախահարսանեկան երեկույթ. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է Երևանում՝ սեփական տան դարպասի մոտ, աթոռին նստած, հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով «Նիկոլները վախենում են». Արթուր Ղազինյան Ասել է թե՝ ավելի լավ չէր, արդյո՞ք, ապրել «նախկին թալանչիների» կողմից «ավերված» այդպիսի երկրում, քան այն «Հայրենիքում», որը խոսքով ժողովրդավար ու շենացող է, իսկ իրականում՝ բռնապետական և օր-օրի հյուծվող ՄԻՊ-ի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել Արա Զոհրաբյանի և մյուս անձանց հետ Երևանում՝ սեփական տան դարպասի մոտ, աթոռին նստած, հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով Ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր Գարգառ կոչվող ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձեւաչափով հանդիպման անցկացումը «կարճաժամկետ հեռանկարների» հարց է Վազգեն Մանուկյանի խոսնակը տեղից բղավեց՝ «ամոթ» Այսօր 18:30-ին եկեք հանրապետության հրապարակ' սկսելու Փաշինյանի ապազգային իշխանության հեռացմանը Այս վիճակը ուշ թե շուտ պատերազմի է բերելու. Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ Ոստիկանությունը բերման ենթարկեց Նալբանդյան փողոցի փակման ակցիայի 6 մասնակցի «Ռեվակցինացիայի հարց է առաջանալու, էդ ժամանակ էլ պետք է զոռե՞ք մարդկանց». Վարդևանյան. Տեսանյութփ Արցախի ԱԱԾ-ն պարզում է, թե ինչպես էր 22-ամյա երիտասարդը հայտնվել ադրբեջանցիների մոտ Այս տեսանյութը ներկայացնում է ՀՀ ՄԻՊ-ի անցած գրեթե 6 տարիների հիմնական աշխատանքի միայն սեղմված մասը՝ այն էլ ոչ բոլոր դրվագներով Իսկ դրոշի այս տեսարանը Փաշինյանի համար մեծ հարված չէ՞. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ասուլիսը․ ուղիղ Անկարան կոչ է անում Հայաստանին՝ օգտվել խաղաղության հաստատման համար ընձեռված հնարավորությունից

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր դիմել է Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները․

«Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։

Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար: 

Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ  կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:

Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով:

Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:

Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ:

Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում:

Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan