Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

«Ես ուրախ եմ, որ մարդիկ ինձ ծաղրում են, հումորներ են անում, ջղայնություն են արտահայտում, ոմանք նույնիսկ վիրավորում են»

«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է եւ այո, նաեւ լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել այն բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը»,- արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այս պատասխանը հարցին, թե ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում՝ սոցցանցերում, մամուլում բազմաթիվ մեկնաբանությունների ու քննադատության տեղիք էր տվել:

Երեկ «Առավոտը» նախարար Կարեն Անդրեասյանին հարցրեց՝ արձագանքներին հետեւելով՝ փոխե՞լ եք ձեր դիրքորոշումը, որովհետեւ ձեզ հիշեցնում են, որ դուք օրենքով պիտի առաջնորդվեք, օրենքը ձեզ պիտի հիշեցնի անաչառության եւ ազնվության մասին, ոչ թե Փաշինյանի նկարը: Նա պատասխանեց.

«Ես չեմ ուզում խոսել բուն նկարի մասին, բայց եթե որեւէ լրատվամիջոց տեսնի բուն կոնտեքստում ինչպես է ինձ լրագրողը փորձում հեգնանքով ասել՝ ի՞նչ եք դուք խոսում նկարի հետ, ես փորձել եմ այդ հեգնանքին պատասխանել այն լրջությամբ, որով կարող էի: Այսինքն, երբ խորհրդանիշ ես համարում՝ լուսանկարը կլինի, դրոշը կլինի, անկախ նրանից ով իր համար աշխատանքի ոլորտում ինչն է համարում խորհրդանիշ, դու փորձում ես խորհրդանիշից ստանալ ինչ-որ մեսիջ: Պարզ է, որ եթե ինչ-որ մեկն ուզում է աշխատանքային մթնոլորտում պետական խորհրդանիշները տանել ինչ-որ անձնական բնույթի, նույնիսկ կրոնական բնույթի հարձակումների՝ ես իրենց օգնել չեմ կարող: Ես կարդացել եմ որոշ հումորներ, որոշ ծաղրանքներ: Ես ուրախ եմ, որ մարդիկ ինձ ծաղրում են, հումորներ են անում, ջղայնություն են արտահայտում, ոմանք նույնիսկ վիրավորում են: Ինչո՞ւ: Թող իրենց հոգեկան հանգստությունը, եթե իրենք հանգստանում են այդ չարությամբ, չարացածությամբ, թող ինձ վրա գա եւ նման փոքր հարցերի պարագայում:

Հուսով եմ, ես առիթ չեմ տա մեր հասարակությանը իսկապես իմ վրա բարկանալու»: Մեր դիտարկմանը՝ Չարենցի պես հնչեց՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…»՝ Կարեն Անդրեասյանն արձագանքեց. «Այս պահին քաղաքական վիրավորանքներ ես պատրաստ եմ հանգիստ ընդունելու: Հուսով եմ մարդիկ չափը կպահպանեն եւ անձնական ու այլ տիրույթներ չեն անցնի: Դրանից իմ քաղաքական կշռի հարցը չի նույնիսկ, սա ուղղակի իրենց իսկ խղճի ու բարոյականության հարցն էր»:

Կարեն Անդրեասյանը հորդորեց Փաշինյանի նկարի մասին իր խոսքին գնահատական տալուց առաջ հարցուպատասխանն ամբողջությամբ լսել ու տեսնել, թե ինչպես է լրագրողն իրեն հարց տալիս. «Ինձ հեգնանքով հարցնում է՝ ի՞նչ եք դուք խոսում նկարի հետ, ես փորձում եմ դրան արձագանքել ուղիղ: Կարող էի անել քաղաքական գործչին հարիր՝ ուղղակի չպատասխանել կամ այլ ձեւով պատասխանել, բայց ես հարգում եմ լրագրողներին, մանավանդ՝ ինտելեկտուալներին, որոնք ուզում են ինձ հետ զրուցել»: 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan