«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Ժամանակին ասում էին՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, հիմա ասում են՝ ինչ ուզում, անում ենք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական զինված ուժերը մայիսից սկսած ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Թվում է, թե Հայաստանը պետք է տարբեր միջազգային հարթակներում ամենալուրջ կերպով շարունակի բարձրացնել այս հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը բավարարվեց միայն երկկողմանիորեն զորքերը սահմանից դուրս բերելու և դիտորդներ տեղակայելու առաջարկով։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ առաջարկը, այլև տարբեր տեսակի սադրանքների է դիմում, ինչպես նաև ամրանում իր զբաղեցրած դիրքերում։

Օրերս էլ ՄԻՊ Արման Թաթոյանն էր անդրադարձել այս խնդրին՝ արձանագրելով, որ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիներն ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը։ Նկատի ունենանք, որ ՄԻՊ-ը շատ լուրջ հարց է բարձրացնում, քանի որ խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է։ Սակայն ուշագրավ է, որ ՄԻՊ-ի կատարած արձանագրումներին ի պատասխան հետևում է ՊՆ-ի անհասկանալի արձագանքը։ Դրանով, կարծես, շարունակվում է իշխանությունների կողմից ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը հերքելու հերթական գործելակերպը, թե դրանք ուռճացված են, անճշտություններ են պարունակում և այլն։

Եթե հիշում եք, մի այդպիսի դեպք էլ վերաբերում էր գերիների հարցին, երբ Բաքվում հայ գերիներին խոշտանգելու մասին ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվանեց «հնարովի տեսարաններ»։ Այս անգամ ներկայացված պարզաբանմամբ պաշտպանական գերատեսչությունն, ըստ էության, անտեսելով Հայաստանի բնակչության շահերը, ցանկանում է համոզել հանրությանը, թե իբր ադրբեջանցիները չեն ամրապնդվում ՀՀ տարածքում։ ՊՆ-ն նշում է, թե ադրբեջանցիները դիրքային ամրապնդման ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում: Ստացվում է՝ իրականացնում են, բաց ոչ ակտիվ: Սակայն ՊՆ-ն այդպես էլ չի հերքում, որ խոսքը ՀՀ տարածքի մասին է:

Այսինքն, ռազմական գերատեսչությունը չի հերքում ՄԻՊ-ի արձանագրած իրողությունները, որոնք վերաբերում են կոնկրետ Գեղարքունիքի մարզի տարածքին։ Ի դեպ, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները կա՛մ վախենում են, կա՛մ ուղղակի պաշտպանում են ադրբեջանցիների քայլերը: Մյուս կողմից էլ՝ հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ գործ է հարուցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում, և Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների փաստերը հերթով արձանագրելու ու դատարանին ներկայացնելու հատուկ անհրաժեշտություն կա։

Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանին արժանի պատասխան տալու ու անվտանգության համակարգի հիմքերն ամրապնդելու փոխարեն ՀՀ իշխանությունները ջուր ծեծելով են զբաղված։ Դրա վառ դրսևորումն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը։ Ինչ նոր խորհրդարանը ձևավորվել է, անվտանգային առումով մեծ կարևորություն ունեցող այս հանձնաժողովի աշխատանքը, մեծ հաշվով, դարձել է ձևական։ Իշխանություններն արդեն տևական ժամանակ զբաղված են միայն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության մերժմամբ։

Հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչները, իսկ օրերս էլ նիստին այցելած ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ընդդիմության կողմից բարձրացված հարցերին ու մտահոգություններին ընդհանրապես բովանդակային պատասխան չեն տալիս։ Իսկ հանձնաժողովի օրակարգում ներկայացրած հատուկենտ նախագծերն էլ անվտանգային առումով առանձնապես մեծ նշանակություն չունեն։

Ստացվում է, որ անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ տանելու փոխարեն ոլորտի պատասխանատուները միայն ընդդիմադիր պատգամավորների վրա մուննաթ գալով ու հոխորտալով են զբաղված։ Ժամանակին Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե ինչպես ցանկանում, այնպես էլ բանակցում են, հիմա էլ իշխանությունները փաստացի հասկացնում են, թե անվտանգության ոլորտում ինչպես ուզում, այնպես էլ անում են։ Վերջը բարի լինի...»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan