Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութով

Դիտել նաև
Եթե Կիևը Մոսկվայի հետ պայմանագիր չստորագրի, հետո գնալու է կապիտուլյացիայի. Լուկաշենկո
Լուկաշենկո. Պարզապես ուզում են Բելառուսին Ուկրաինայում ընթացող պատերազմի մեջ գցել
Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ զինած ուժերը կանխել են Ուկրաինայի հրթիռահարվածը Բելառուսի ուղղությամբ
Բելառուսական զորքերն Ուկրաինայում անցկացվող գործողությանը չեն մասնակցում. Լուկաշենկո
Այսքանից հետո ինչպե՞ս կվերաբերվեիք Բելառուսին. «Լուկաշենկոյի» բաց նամակը՝ Զ. Բալայանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութով: Երկրի ղեկավարն այս մասին ասել է Մինսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է BelTA-ն:
Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է Sputnik V-ով, իսկ Ջո Բայդենը՝ Pfizer-ով: «Իսկ ե՞ս ինչով: Մենք պայմանավորվեցինք Դմիտրի Լեոնիդովիչ Պինեւիչի (Առողջապահության նախարար) հետ. հենց բելառուսական պատվաստանյութը սեղանին լինի, մենք անմիջապես թե ձեռքին, թե ոտքին, ուր պետք է կներարկենք: Այնպես որ, բերեք պատվաստանյութը, ես պատրաստ եմ, բայց՝ մեր, բելառուսական պատվաստանյութը: Դա անկեղծ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: